Հայացք՝ ֆաշիստական ու սիոնիստական արնախում ռեժիմին կանգնեցնելուն ուղղված ջանքերին
(last modified Fri, 19 Jul 2024 07:01:34 GMT )
Հուլիս 19, 2024 10:31 Asia/Tehran
  • Հայացք՝ ֆաշիստական ու սիոնիստական արնախում ռեժիմին կանգնեցնելուն ուղղված ջանքերին

Pars Today –ի փոխանցմամբ ՀԱՄԱՍ-ի քաղաքական գրասենյակի ղեկավար Իսմայիլ Հանիեն հայտարարել է. «Բանակցությունների դադարեցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ ՀԱՄԱՍ-ը շարունակում է պատերազմը դադարեցնելու իր ջանքերը՝ Դիմադրության առաջարկած պայմաններով»։

Լիբանան

Եբրայական ԶԼՄ-ները հաղորդում են, որ Լիբանանի Հեզբոլլահն երեկ գիշեր օկուպացված տարածքների բնակավայրերի ուղղությամբ  տասնյակ հրթիռներ է արձակել։ 

Pars Today-ի հաղորդմամբ՝ Լիբանանի Հեզբոլլահը երեք փուլերով Նահարիա և Միրոն բնակավայրերի ուղղությամբ արձակել է առնվազն 80 հրթիռ։

Լիբանանի Հեզբոլլահի գլխավոր քարտուղար Սեյյեդ Հասան Նասրալլահը չորեքշաբթի օրը Բեյրութում իմամ Հոսեյնի Աշուրայի արարողության ժամանակ  իր աջակցությունն է  հայտնել  Գազային և զգուշացրել սիոնիստներին՝ հյուսիսում պատերազմի շրջանակն ընդլայնելու կապակցությամբ։

Նա ասել է․ «Մենք սիոնիստ թշնամուն ասում ենք՝ եթե ձեր տանկերը մտնեն Լիբանան և հատկապես՝ երկրի  հարավ, դուք տանկի պակաս չեք ունենա, որովհետև ձեր զինանոցում տանկ չի մնա։ Քանի դեռ օկուպանտ թշնամին շարունակում է թիրախավորել խաղաղ բնակիչներին, Դիմադրությունը  շարունակելու է հրթիռակոծել սիոնիստական  բնակավայրերը»։ 

«Ալ Ջազիրա» գործակալությունը հաղորդել է․ «Լիբանանի ԱԳ նախարար Աբդալլահ Բուհաբիբը հերթական անգամ հայտարարել է, որ իր երկիրը դեմ է պատերազմին և զգուշացրել է տարածաշրջանը  մեծ պայթյունի մեջ ներքաշվելու վտանգի մասին։ Նա կոչ է արել հրադադար հաստատել և գործադրել Լիբանանի վերաբերյալ ԱԽ  1701 բանաձևը»։

Եմեն

Եմենի ԶԿՄ-ները հաղորդում են Հոդեյդա միջազգային օդանավակայանի դեմ ամերիկյան և բրիտանական կոալիցիայի  հարձակումների մասին

ԱՄՆ-ն ու Բրիտանիան, Կարմիր ծովում և Բաբ ալ-Մանդաբ նեղուցում նավագնացության անվտանգությունը պաշտպանելու պատրվակով, Գազայի վրա սիոնիստների հարձակումից հետո բազմիցս թիրախավորել են Անսարալահի և Եմենի զինված ուժերի դիրքերը:

Եմենի մարդու իրավունքների կենտրոնը հայտարարել է, որ  Սաուդյան Արաբիայի ագրեսոր կոալիցիայի հարձակումների հետևանքով  վերջին 3 հազար 400 օրերին զոհվել և վիրավորվել է 50 հազար 408 մարդ։

Կենտրոնը հավելել է, որ այս ընթացքում զոհվել է 18 հազար 456, վիրավորվել՝ 31 հազար 952 մարդ։

Պաղեստին

Հինգշաբթի առավոտյան պաղեստինյան ԶԼՄ-ները հաղորդել են, որ Գազայի կենտրոնում գտնվող  Ալ Զավաիդա քաղաքը և  Ալ-Նուսիրաթ ճամբարը հարձակման են ենթարկվել Սիոնիստական ռեժիմի բանակի կողմից, ինչի հետևանքով կա 7 զոհ, մի քանի վիրավոր։

«Սամա» լրատվական գործակալությունը, հղում անելով Գազայի հատվածում Պաղեստինի Ինքնավարության տեղեկատվական գրասենյակին, հայտնում է, որ որ 72 օր առաջ, երբ սիոնիստական բանակը գրավեց Ռաֆահ անցակետը և կանխեց պատերազմի վիրավորներին բուժման համար արտասահման ուղարկելը, 292 վիրավոր պաղեստինցի զոհվեց։

ԱՄՆ զինված ուժերը չորեքշաբթի օրը  հայտարարել են 230 միլիոն դոլար արժողությամբ  նավահանգստից հումանիտար օգնությունը Գազա  ուղարկելու առաքելությունը դադարեցնելու մասին։

Reuters-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության (CENTCOM) ղեկավարի տեղակալ  Բրեդ Կուպերը մամուլի ասուլիսում ասել է.«Նավի առաքելությունն ավարտված է, ուստի նավահանգիստն այլևս օգտագործելու կարիք չկա»։

Հատկանշական է, որ Ջո Բայդենն ավելի վաղ իր ելույթում հպարտացել էր Գազային օգնություն տրամադրելու ԱՄՆ-ի ջանքերով և ասել, որ այս երկրի բանակն ու նավատորմը ժամանակավոր նավահանգիստ են կառուցել Միջերկրական ծովում՝ պաղեստինցիներին օգնություն հասցնելու համար։

ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեն Կատարում լիբանանապաղեստինեան երկխոսության հանձնաժողովի ղեկավար Պասել Ալ Հասանի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է․ «Բանակցությունների դադարեցման մասին լուրերը չեն համապատասխանում իրականությանը։ ՀԱՄԱՍ-ը շարունակում է պատերազմը դադարեցնելու իր ջանքերը՝ Դիմադրության առաջարկած  պայմաններով։ Հուսով ենք, որ Գազայում հրադադարի մասին համաձայնություն ձեռք կբերվի հնարավորինս շուտ»:

ՀԱՄԱՍ-ը կրկին միջազգային հանրությանը կոչ է արել վերջ դնել ֆաշիստական ու արնախում Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների նկատմամբ լռությանը և կանխել ռեժիմի կողմից մարդասիրական բոլոր օրենքների խախտումն ու պաղեստինցիների ցեղասպանությունը։

2023թ հոկտեմբերի 7-ին մեկնարկած «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունից հետո, Գազայի հատվածում Սիոնսիտական ռեժիմի հարձակումների հետևանքով նահատակվել է 38 հազար 794 մարդ։

Սիոնիստական ռեժիմ

«Թասնիմ» գործակալության հաղորդմամբ՝ սիոնիստական  «Մաարիվ» թերթը հարցում է անցկացրել, որի արդյունքների համաձայն՝ ռեեժիմին վարչապետ Բենիամին Նեթանյահուի վիճակը նախկինից ավելի է բարդացել։

Ըստ հարցման արդյունքների՝ Նեթանյահույի հեղինակությունը լուրջ անկում է ապրել աջակողմյան կողմնակիցների շրջանում: Նեթանյահուն  ճնշման տակ է երեք կողմից։ Մի կողմից ընդդիմությունը, մյուս կողմից՝ աջակողմյան կողմնակիցների ձայները կորցնելու վտանգը և ի վերջո անգամ իշխող կոալիցիային  հավատարիմ  մարդկանց շրջանում հեղինակազրկվելը։

Իսրայելի հետախուզական գործակալության (Մոսադ) ղեկավար Դեյվիդ Բարնիան չորեքշաբթի օրը հայտարարել  է. «Նեթանյահուի առաջադրած նոր պայմանները ձախողման կտանեն ՀԱՄԱՍ-ի հետ բանակցությունները և համաձայնագրի կնքումը»։ Բարնիան պահանջել է որքան հնարավոր է շուտ իրականացնել գերիների փոխանակում։

Իրաք

Իրաքի իսլամական դիմադրությունը հայտարարություն է տարածել գրավյալ տարածքների հարավում գտնվող Էյլաթ նավահանգստի վրա հարձակման մասին և հայտարարել. «ԱԹՍ-ներով հարձակումն իրականացվել է ի աջակցություն Պաղեստինի ժողովրդին օգնելու և ի պատասխան Սիոնիստական օկուպանտ ռեժիմի հանցագործություններին»։