Պաղեստինյան դիմադրության կոմիտեներ. Սիոնիստները Պաղեստինում ապահով չեն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i220694-Պաղեստինյան_դիմադրության_կոմիտեներ._Սիոնիստները_Պաղեստինում_ապահով_չեն
Պաղեստինյան դիմադրության կոմիտեները հայտարարել են, որ Եմենի անօդաչու թռչող սարքի գործողությունը սիոնիստների դեմ ապացուցեց, որ նրանք անվտանգ չեն պաղեստինյան տարածքում։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հուլիս 19, 2024 14:49 Asia/Tehran
  • Պաղեստինյան դիմադրության կոմիտեներ. Սիոնիստները Պաղեստինում ապահով չեն

Պաղեստինյան դիմադրության կոմիտեները հայտարարել են, որ Եմենի անօդաչու թռչող սարքի գործողությունը սիոնիստների դեմ ապացուցեց, որ նրանք անվտանգ չեն պաղեստինյան տարածքում։

ԻՌՆԱ-ի ուրբաթ օրվա հաղորդման համաձայն, Պաղեստինի դիմադրության կոմիտեները հայտարարություն են տարածել, որ Եմենի անօդաչու թռչող սարքի գործողությունը Թել Ավիվի վրա հարձակվելիս փլուզեց սիոնիստների կեղծ ակնածանքը և սասանեց նրանց ռեժիմի հիմքերը:

Այս հայտարարության մեջ նշված է. «Այս գործողությունը ցույց տվեց սիոնիստ օկուպանտներին, որ իրենք ապահով չեն պաղեստինյան հողում, և պատերազմի ֆանատիկոսները, ինչպիսիք են վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պատերազմի նախարար Յոավ Գալանտը և նրանց ամերիկացի աջակիցները, սուտ են խոստանում պաղեստինյան հողում ապրող սիոնիստ ներգաղթյալներին»:

Պաղեստինի դիմադրության կոմիտեները նաև դիմադրության բոլոր խմբերին խնդրել են որ հետևել Եմենի հերոսական զինված ուժերի օրինակին և թիրախավորել Ամերիկայի և Իսրայելի շահերը ողջ տարածաշրջանում։