Պաղեստինը պահանջել է Սիոնիստական ռեժիմին հեռացնել Փարիզի Օլիմպիական խաղերից
Միջազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարին ուղղված նամակում Պաղեստինի օլիմպիական կոմիտեն պահանջել է Սիոնիստական ռեժիմին հեռացնել Փարիզի օլիմպիական խաղերից։
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Պաղեստինի օլիմպիական կոմիտեն միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախին հղած նամակում անդրադարձել է ՄԱԿ-ի Գերագույն դատարանի վերջին կարծիքին Պաղեստինի տարածքների բռնազավթման անօրինականության վերաբերյալ և պահանջել է Սիոնիստական ռեժիմին հեռացնել Փարիզի Օլիմպիական խաղերից։
Այս նամակում Պաղեստինի օլիմպիական կոմիտեն նշել է. «Մինչ այժմ մոտ 400 պաղեստինցի մարզիկներ նահատակվել են Սիոնիստական ռեժիմի կողմից. Սա այն դեպքում, երբ մարզական օբյեկտների ավերումը ծանրացնում է նաև մարզիկների վիճակը, որոնք ներկայումս խիստ սահմանափակումների տակ են։
Ամառային Օլիմպիական խաղերը կանցկացվեն Ֆրանսիայում հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը։
33-րդ Օլիմպիական խաղերից առաջ Փարիզում անվտանգության խստացված միջոցառումներ են ձեռնարկվել, հարյուրավոր ոստիկաններ սահմանափակել են երթևեկությունը քաղաքի կենտրոնում և շրջակա տարածքներում, որտեղ տեղի է ունենալու բացման արարողությունը: