Իրաքում հարձակման է ենթարկվել ամերիկյան Այն ալ-Ասադ ռամազաբան
(last modified Fri, 26 Jul 2024 07:48:46 GMT )
Հուլիս 26, 2024 11:18 Asia/Tehran
  • Իրաքում հարձակման է ենթարկվել ամերիկյան Այն ալ-Ասադ ռամազաբան

Իրաքում հարձակման է ենթարկվել ամերիկյան Այն ալ-Ասադ ռամազաբան։

ԻՌՆԱ-ն՝ վկայակոչելով իրաքյան Դիմադրության ուժերին առընթեր Sabrin News-ը, հաղորդում է, որ  Իրաքի արևմուտքում գտնվող Ալ- Անբար նահանգի Այն ալ-Ասադ բազայում լսվել են պայթյունների ձայներ, սակայն պաշտոնական աղբյուրները դեռ չեն հաստատել լուրը։

Al-Mayadeen-ը նույնպես հայտնում է, որ ըստ նախնական լուրերի՝ ռազմաբազան հարձակման է ենթարկվել  երկու անօդաչու թռչող սարքերով և չորս հրթիռներով։ Այլ մանրամասներ, ինչպես նաև հավանական զոհերի թիվը, չեն նշվել։

Ոչ մի խմբավորում դեռևս չի ստանձնել հարձակման պատասխանատվությունը։ Սակայն Դիմադրության բազմաթիվ խմբեր ավելի վաղ հայտարարել էին, որ Եմենի վրա Սիոնիստական ռեժիմի և նրա արևմտյան դաշնակիցների, հատկապես՝ ԱՄՆ-ի հարձակումից հետո կկանգնեն Եմենի ժողովրդի կողքին և  վրեժ կլուծեն այդ հարձակման համար։ 

2023թ հոկտեմբերի 7-ից Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների  մեկնարկով և ԱՄՆ-ի կողմից ռեժիմին համակողմանի աջակցությունից հետո,  Իրաքում և Սիրիայում ամերիկյան ռազմակայանները ենթարկվել են ԱԹՍ-ներով ու հրթիռներով  բազմաթիվ հարձակումների, որոնք իրականացրել է «Իրաքի Իսլամական Դիմադրություն» խմբավորումը։