«Հեզբոլլահի» հրամանատարներից մեկը գտնվել է Բեյրութում Իսրայելի իրականացրած ահաբեկչական հարձակման վայրում
Հուլիս 31, 2024 07:30 Asia/Tehran
Լիբանանի «Հեզբոլլահը հաստատել է, որ խմբավորման հրամանատար Ֆուադ Շեքարը գտնվել է Բեյրութի հարավային արվարձանում գտնվող շենքում, որի վրա երեկ գիշեր հարձակում է իրականացվել Իսրայելի կողմից։
Խմբավորումը հայտարարել է, որ երեքշաբթի երեկոյան Բեյրութի հարավային արվարձանում գտնվող բնակելի շենքի վրա իրականացված հարձակման հետևանքով կան զոհեր ու վիրավորներ։
«Հեզբոլլահը» հայտըարարել է․ «Մենք սպասում ենք հետաքննությանը, որի արդյունքում պետք է պարզվի թե ի՞նչ է տեղի ունեցել Ֆուադ Շեքարի հետ»։
Պիտակ