Օգոստոս 10, 2024 17:47 Asia/Tehran
  • Յահյա ալ-Սանվարի՝  որպես Իսմայիլ Հանիեի իրավահաջորդ ընտրվելու 3 կարևոր ուղերձները

«Յահյա ալ-Սանվարի» ընտրությունը որպես ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավար վկայում է ներկա պատերազմական իրավիճակում այս շարժման ռազմավարական փոփոխությունների մասին։

Ըստ ParsToday-ի՝ 2024 թվականի հուլիսի 31-ին Թեհրանում ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը հարցերի և մտահոգությունների մեծ ալիք է առաջացրել Գազայի պատերազմում այս միջադեպի հնարավոր հետևանքների, դրա հետ կապված տարածաշրջանային հակամարտության, բանակցությունների ընթացքի, ՀԱՄԱՍ շարժման ներքին իրավիճակի և արտաքին աշխարհի հետ նրա հարաբերությունների վերաբերյալ։ Սակայն Գազայում Համասի ղեկավար Յահյա ալ-Սանվարի ընտրությունը , որպես Հանիեի իրավահաջորդ, հստակ պատկերացում է տալիս պատերազմում այս շարժման հետագա ռազմավարության մասին:

Այս ընտրությունը կարող է շատերի համար զարմանալի թվալ։ Որովհետև ակնկալվում էր, որ շարժման քաղաքական թևից ինչ-որ մեկը ստանձնի այդ պատասխանատվությունը։ Բայց բնականաբար, պետք է իմանալ, որ այս ընտրությունը Հանիեի սպանության և այն նոր ուղղության արդյունք է, որն առաջացել է իսրայելի կողմից վերջին լարվածության հրահրումից հետո։

Շարժման ներքին պատճառները, որպես այս ընտրության հիմնական գործոններ, ցույց են տալիս, որ ալ-Սանվարը, ով հայտնի է որպես հոկտեմբերի 7-ի գործողության ճարտարապետ, շարունակում է արդյունավետ դեր խաղալ մարտադաշտում դիմադրության ղեկավարման գործում։

Սա այն դեպքում, երբ պատերազմի սկզբից ամիսներ են անցել, և Իսրայելի ռեժիմը իր բոլոր առաջադեմ ռազմական, հետախուզական և լրտեսական հնարավորություններով չի կարողացել հասնել նրան և սպանել նրան:

Այս ընտրությունը նաև ցույց է տալիս շարժման և՛ քաղաքական, և՛ ռազմական թևերի վստահությունը ալ-Սանվարի նկատմամբ որպես ուժեղ անձնավորություն, ով ի վիճակի է կառավարել ՀԱՄԱՍ-ը ինչպես երկրի ներսում, այնպես էլ դրա սահմաններից դուրս պատերազմի ժամանակ:

Ուղերձները, որոնք պարունակում է Ալ-Սանվարի ընտրությունը.

1. Միասնություն և դիմադրություն Իսրայելի դեմ

Ալ-Սանվարի ընտրությունը ոչ միայն ցույց է տալիս ներքին միասնություն՝ Գազայում և դրանից դուրս շարժման տարբեր թևերի հարաբերությունների մակարդակում, այլ նաև դիմադրությունից հստակ ուղերձ է ուղարկում իսրայելական օկուպանտներին։ Այս ուղերձն այն է, որ ՀԱՄԱՍ շարժումը դեռ ուժեղ է և ունի նոր ղեկավարություն ստեղծելու կարողություն՝ Հանիեի սպանությունից հետո պատերազմի նոր փուլի մարտահրավերներին դիմակայելու համար: Մինչ Իսրայելը կարողացավ սպանել Հանիեին Պաղեստինից դուրս՝ թուլացնելու համար Գազայի դիմադրության վճռականությունը և ցուցադրելու իր ռազմական և հետախուզական կարողությունները, այժմ նա ստիպված է դիմակայել ալ-Սանվարին․ Նա, ով ոչ միայն հայտնի է որպես Ալ-Աքսա փոթորկի գործողության ճարտարապետ, այլ այժմ կատարում է ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդի դերը։

2. Թշնամու նվաստացում

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն գովազդել է Հանիեի սպանությունը՝ որպես ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի բարձրաստիճան ղեկավարներին սպանելու իսրայելական ռեժիմի ընդունակության խորհրդանիշ։ Սակայն ալ-Սանվարի ընտրությունը որպես Հանիեի իրավահաջորդ, ինչ-որ առումով նշանակում է Նեթանյահուին նվաստացնել և մեծացնել նրա ներքին խայտառակությունը, քանի որ Իսրայելի ռեժիմը մինչ այժմ չի կարողացել սպանել ալ-Սանվարին, ում նա համարում է գլխավոր մեղավորը:

Այսպիսով, այս ընտրություններից հետո Նեթանյահուն կկանգնի մեծ մարտահրավերի առաջ՝ Հանիեի սպանության գովազդը և ալ-Քասամի բրիգադների գլխավոր հրամանատար Մոհամմադ Դեյֆի և նրա տեղակալ Մարվան Իսայի սպանությունը՝ որպես պատերազմի նպատակներին հասնելու հաջողություն ներկայացնելու պնդումը շարունակելու հարցում։

3. Բանակցություն մարտադաշտի հրամանատարի ճանապարհով

Հանիեի սպանությունը, ով համարվում էր ՀԱՄԱՍ-ի քաղաքական թևի շարժիչ ուժը պատերազմի ավարտի շուրջ համաձայնության հասնելու համար, պարզ դարձրեց, որ Նեթանյահուն ձգտում է խույս տալ համաձայնությունից և երկարաձգել պատերազմը: ՀԱՄԱՍ-ի կողմից Ալ-Սանվարի ընտրությունը որպես Հանիեի իրավահաջորդ ունի երեք կարևոր մոտեցում՝ կապված բանակցությունների հետ.

Նախ, շարժումն այլևս չի ցանկանում շարունակել այս բանակցությունները, քանի դեռ Նեթանյահուն շարունակում է խաբեությունը նրանց նկատմամբ։

Երկրորդ՝ բանակցությունների վերջին խոսքը կորոշի դիմադրությունը մարտադաշտում, երրորդ՝ այսուհետ միջնորդները պետք է բանակցեն Ալ-Սանվարի հետ՝ ապագայում ցանկացած հնարավոր համաձայնագրի շրջանակները որոշելու համար։

եզրակացություն

Յահյա ալ-Սանվարի ընտրությունը ՀԱՄԱՍ-ի քաղբյուրոյի նոր ղեկավարի պաշտոնում վկայում է ներկայիս պատերազմական իրավիճակում այս շարժման ռազմավարական փոփոխությունների մասին։ Այս ընտրությունը նաև ներքին միասնության, թշնամու նվաստացման և բանակցություններում դիմադրության ուժերի մեծացման հստակ ուղերձներ է պարունակում։ ՀԱՄԱՍ շարժումը կշարունակի ջանքեր գործադրել Գազայում իսրայելական ռեժիմի սպանությունները դադարեցնելու և հոկտեմբերի 7-ից հետո դիմադրության ռազմավարական ձեռքբերումները պահպանող համաձայնության հասնելու ուղղությամբ։