Էրդողանի համակողմանի աջակցությունն Իսրայելին. Թուրքիան նաև փոխհատուցում է Իսրայելի էլեկտրաէներգիայի պակասը
Թուրքական Dorad Energy ընկերությունը երկարաձգել է Իսրայելի ռեժիմի ռազմակայաններին էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիրը։
Այս գործողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ արգելել է Թուրքիայի առևտրային համագործակցությունը Իսրայելի հետ։
Էրդողանի խոսքերում և գործողություններում այս հակասությունը նշանակում է գործնական համակողմանի աջակցություն Իսրայելի նկատմամբ, միևնույն ժամանակ հակաիսրայելական հայտարարությունները, բազմաթիվ քննադատությունների տեղիք են տվել։
Իսրայելի ռեժիմի նավթի մոտ 60%-ը ստացվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարից, որը կառավարվում է Թուրքիայի կողմից։ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստը, որպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Քիրքուկ-Ջեյհան երկու խողովակաշարերի վերջնակետ, առանցքային դեր է խաղում Իսրայել ներկրվող անմշակ նավթի բեռնման և մատակարարման գործում: