Էրդողանի համակողմանի աջակցությունն Իսրայելին. Թուրքիան նաև փոխհատուցում է Իսրայելի էլեկտրաէներգիայի պակասը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i221528-Էրդողանի_համակողմանի_աջակցությունն_Իսրայելին._Թուրքիան_նաև_փոխհատուցում_է_Իսրայելի_էլեկտրաէներգիայի_պակասը
Թուրքական Dorad Energy ընկերությունը երկարաձգել է Իսրայելի ռեժիմի ռազմակայաններին էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիրը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 11, 2024 13:58 Asia/Tehran
  • Էրդողանի համակողմանի աջակցությունն Իսրայելին. Թուրքիան նաև փոխհատուցում է Իսրայելի էլեկտրաէներգիայի պակասը

Թուրքական Dorad Energy ընկերությունը երկարաձգել է Իսրայելի ռեժիմի ռազմակայաններին էլեկտրաէներգիայի մատակարարման պայմանագիրը։

Այս գործողությունը տեղի է ունեցել այն ժամանակ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պնդում է, որ արգելել է Թուրքիայի առևտրային համագործակցությունը Իսրայելի հետ։

Էրդողանի խոսքերում և գործողություններում այս հակասությունը նշանակում է գործնական համակողմանի աջակցություն Իսրայելի նկատմամբ, միևնույն ժամանակ հակաիսրայելական հայտարարությունները, բազմաթիվ քննադատությունների տեղիք են տվել։

Իսրայելի ռեժիմի նավթի մոտ 60%-ը ստացվում է Բաքու-Թբիլիսի-Ջեյհան խողովակաշարից, որը կառավարվում է Թուրքիայի կողմից։ Թուրքիայի Ջեյհան նավահանգիստը, որպես Բաքու-Թբիլիսի-Ջեյհան և Քիրքուկ-Ջեյհան երկու խողովակաշարերի վերջնակետ, առանցքային դեր է խաղում Իսրայել ներկրվող անմշակ նավթի բեռնման և մատակարարման գործում: