Գազայում հրադադար հաստատելու գործարքը պետք է ավարտել. Շոլցը դիմել է Նեթանյահուին
(last modified Sun, 11 Aug 2024 14:20:20 GMT )
Օգոստոս 11, 2024 17:50 Asia/Tehran
  • Գազայում հրադադար հաստատելու գործարքը պետք է ավարտել. Շոլցը դիմել է Նեթանյահուին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցի ընթացքում լուրջ մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում հակամարտության սրման աճող սպառնալիքի կապակցությամբ: Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այդ մասին հայտնել է Գերմանիայի կառավարության ներկայացուցիչ Վոլֆգանգ Բյուխները ։

«Շոլցը նշել է, որ կարևոր է դադարեցնել հաշվեհարդարի գործողությունների շղթան և քայլեր ձեռնարկել տարածաշրջանի լարվածությունը նվազեցնելու համար», - ասել է Բյուխները։

Կանցլերը նաև շեշտել է պատանդներին ազատ արձակելու գործընթացն ավարտելու և հրադադարի հասնելու անհրաժեշտությունը:

« Այս հակամարտությունը զգալի տառապանքների է հանգեցրել Գազայի հատվածի խաղաղ բնակչության շրջանում։ Ռազմական գործողությունների դադարեցումը կարևոր քայլ կլիներ դեէսկալացիայի ճանապարհին», - ասել է Շոլցը։