Միջազգային քրեական դատարանի վճռի գործադրումը փորձություն է Արևմուտքի համար
Պաղեստինում մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի հատուկ զեկուցողն ասել է, որ Միջազգային քրեական դատարանի վճռի գործադրումը դատարանի նկատմամբ հավատարմության հարցում փորձություն է Արևմուտքի համար։
Ֆրանչեսկա Ալբանեզեն հավելել է. «Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և ռեժիմի պատերազմի նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության վճիռը իրականում արդարադատության և մեղավորներին պատժելու մեր պահանջների իրականացումն է»։
Նա զգուշացրել է նաև դատարանի վճռի գործադրման հարցում արևմտյան երկրների միջև առաջացած տարաձայնությունների մասին։
Նոյեմբերի 21-ին Հաագայի քրեական դատարանը պատմական վճիռ է կայացրել՝ տալով Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի և պատերազմի նախկին նախարար Յոավ Գալանտի ձերբակալության օրդեր՝ Գազայի ճնշված ժողովրդի դեմ ռազմական հանցագործություններ կատարելու համար: Սա առաջին դեպքն է, երբ Հաագայի դատարանը իսրայելցի երկու բարձրաստիճան պաշտոնյաների ձերբակալության վճիռ է կայացնում։
Գազայի ԱՆ վերջին տըվյալներով՝ պատերազմի սկզբից ի վեր նահատակների թիվը գերազանցել է 44 հազարը, վիրավորներինը՝ 104 հազարը։ Իսրայելի հանցագործությունները շարունակվում են, Գազային օգնություն տրամադրելու ուղիները դեռ փակ են, իսկ UNRWA-ի օգնությունը դադարեցվել է։
Հաագայի դատարանի վճռին արևմտյան երկրների արձագանքները բաժանվել են երկու խմբի։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայատարերլ է, որ սա դաաժան վճիռ է։ Նա իր աջակցությունն է հայտնել Բենիամին Նեթանյահուին և ԵՄ հերթական նախագահող Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանին, որի երկիրը հրաժարվել է գործադրել դատարանի վճիռը։
Բայդենն ասել է․ «Վիկտոր Օրբանն իր իսրայելցի գործընկերոջը հրավիրում է այցելել Բուդապեշտ և հայտարարում, որ Հունգարիան չի կատարելու Միջազգային քրեական դատարանի հրամանը»։ Այս դիրքորոշումը մտահոգել է իրավապաշտպան կառույցներին։
ՄԱԿ-ի մարդու իրավունքների հատուկ զեկուցող Ֆրանչեսկա Ալբանեզեն հայտարարել է․ «Այն երկրները, ինչպես՝ ԱՄՆ-ն, Հունգարիան և մյուսները, որոնք շարունակում են աջակցել Իսրայելին, անկախ Գազայում տիրող իրավիճակից, վիրավորում են Միջազգային քրեական դատարանին։ Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդեր տալը կարևոր պահ է համաշխարհային պատմության մեջ»:
Իրավապաշտպան կառույցնրին մտահոգում է Գազայում հանցագործությունները շարունակելու հարցում Իսրայելին ցուցաբերվող ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը։ Տարիներ շարունակ Իսրայելն ապացուցել է, որ չի հարգում ոչ մի օրենք կամ պարտավորություն։ Իսկ այսօր ռեժիմն ու իր դաշնակիցները դատապարտում են Հաագայի դատարանի վիճռը։ Այս իրավիճակի շարունակությունն ավելի կսրի Գազայի հումանիտար իրավիճակը։ ՄԱԿ-ի պաշտոնյաները հայտարարել են, որ այս վճռի գործադրումը փորձություն է արևմտյան երկրների համար՝ իրենց իրավական և միջազգային պարտավորությունների կատարման հարցում և զգուշացրել են դրա չկատարման հետևանքների մասին։
Սակայն որոշ երկրներ, այնուամենայնիվ մտադիր չեն գործադրել այս որոշումը և քայլ անել Իսրայելի հանցագործությունները դադարեցնելու ուղղությամբ։ Միջազգային քրեական դատարանի վճռից երկու օր անց, ԱՄՆ-ն ԱԽ-ում վետո դրեց Գազայում հրադադար հաստատելու ամսին բանաձևի վրա, իսկ որոշ եվրոպական երկրներ, ներառյալ՝ Գերմանիան, հայտարարեցին, որ շարունակելու են զենք տրամադրել Սիոնիստական ռեժիմին։