Արդյո՞ք Իսրայելը ներկայացնում է հրեաներին
https://parstoday.ir/hy/news/world-i237182-Արդյո_ք_Իսրայելը_ներկայացնում_է_հրեաներին
Նյու Յորքի ուղղափառ հրեաները ցույց են անցկացրել Իսրայելի ռեժիմի հանցագործությունների դեմ և դատապարտել Գազայում ռեժիմի գործողությունները։
(last modified 2025-09-20T07:22:33+00:00 )
Սեպտեմբեր 20, 2025 10:52 Asia/Tehran
  • Արդյո՞ք Իսրայելը ներկայացնում է հրեաներին

Նյու Յորքի ուղղափառ հրեաները ցույց են անցկացրել Իսրայելի ռեժիմի հանցագործությունների դեմ և դատապարտել Գազայում ռեժիմի գործողությունները։

Հարյուրավոր ուղղափառ հրեաներ Նյու Յորքում ցույց են անցկացրել՝ դատապարտելով Գազայում Իսրայելի ռեժիմի հանցագործությունները։ Ցուցարարները կրել են պաստառներ, որոնց վրա գրված էր. «Հակասիոնիզմը հակասեմիտիզմ չէ» և «Նեթանյահուն և Բեն-Գվիրը հրեա ժողովրդի թիվ մեկ թշնամին են»։

Pars Today-ի փոխանցմամբ՝ ցուցարարները նշել են, որ ավելի մեծ բողոքի ցույցեր կկազմակերպեն, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն լինի Միավորված Ազգերի Կազմակերպության կենտրոնակայանում։

Ցույցի մասնակիցներից ռաբբի Դեյվիդ Ֆելդմանը, «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է. «Նեթանյահուի այցը ՄԱԿ, աշխարհում կստեղծի այն կեղծ տպավորությունը, որ նա ներկայացնում է բոլոր հրեաներին, և որ նրա գործողությունները հաստատվում են հրեական կրոնի կողմից։ Մինչդեռ Իսրայելի և Բենիամին Նեթանյահուի պաշտպանած ամեն ինչ լիովին հակասում է հուդայականությանը և ամոթի աղբյուր է մեր ժողովրդի համար»։

Սիոնիստական «Հաարեց» թերթը գրել է. «Հրեաների մի սերունդ է ի հայտ գալիս, ովքեր իրենց համարում են Իսրայելից անջատ»։

Թերթը մեջբերել է 30-ամյա ամերիկացի հրեա դերասանուհի Հաննա Այնբինդերի խոսքերը. «Որպես ամերիկացի հրեա, ես ամաչում և զայրանում եմ, որ Գազայի ժողովրդի կոտորածը ֆինանսավորվում է ամերիկացիների հարկերով։ Իմ պարտականությունն է որպես հրեա տարբերակել հրեաներին և Իսրայել պետությունը»։

Նա այս մասին հայտարարել է «Էմմի» մրցանակը ստանալուց հետո։ Դերասանուհին նաև բացականչել է․ «Ազատ Պաղեստին»։ «Հաարեց»-ը գրում է, որ սա նշանակալի փոփոխություն է  երիտասարդ ամերիկացի հրեաների՝ Իսրայելի նկատմամբ վերաբերմունքում:

 Թերթը հավելում է. «Հոլիվուդյան հրեաների թիվը, ովքեր բացահայտորեն դատապարտում են Իսրայելը, օրեցօր աճում է: Նրանք ցանկանում են պաշտպանել իրենց և իրենց կրոնը այն կառավարությունից, որը, նրանց կարծիքով, վնասում է իրենց»:

Քնեսեթի նախկին խոսնակ Աբրահամ Բորգը նույնպես հայտարարել է. «Ես կողմ եմ Իսրայելի դեմ միջազգային դատարաններում քրեական գործ հարուցելուն: Եթե Իսրայելը կատարում է անօրինականություններ, չարիք, բարբարոսություն կամ հանցագործություն, պետք է պատասխանատվության ենթարկվի»: