ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարների զրույցը Իրանի հարձակումից առաջ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i221572-ԱՄՆ_ի_և_Սիոնիստական_ռեժիմի_պատերազմի_նախարարների_զրույցը_Իրանի_հարձակումից_առաջ
Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարը ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ զրույցում ասել է, որ Իրանի նախապատրաստական ​​աշխատանքները վկայում են այս երկրի կողմից Իսրայելի ռեժիմի վրա լայնածավալ հարձակման մասին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 12, 2024 14:31 Asia/Tehran
  • ԱՄՆ-ի և Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարների զրույցը Իրանի հարձակումից առաջ

Սիոնիստական ​​ռեժիմի պատերազմի նախարարը ԱՄՆ պաշտպանության նախարարի հետ զրույցում ասել է, որ Իրանի նախապատրաստական ​​աշխատանքները վկայում են այս երկրի կողմից Իսրայելի ռեժիմի վրա լայնածավալ հարձակման մասին։

Սիոնիստական ​​ռեժիմի հետախուզական ծառայություններն իրենց դաշնակիցների օգնությամբ փորձում են պարզել Իրանի հարձակման տեսակը, նպատակն ու ժամանակը։
Ինչպես հաղորդում է Parstoday-ը եւ վկայակոչելով եբրայական աղբյուրները, նույն համատեքստում ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը եւ Սիոնիստական ​​պատերազմի նախարար Յոավ Գալանտը հեռախոսազրույց են ունեցել տարածաշրջանում վերջին զարգացումների մասին։

Այս հեռախոսազրույցում ԱՄՆ պաշտպանության նախարարը, ընդգծելով այս ռեժիմին աջակցելու Վաշինգտոնի հանձնառությունը, հայտնել է Արևմտյան Ասիայում ԱՄՆ ռազմական կարողությունների ուժեղացման և F-35C կործանիչներով հագեցած  Աբրահամ Լինքոլն նավից ու USS Georgia սուզանավից բաղկացած հարվածային մարտական ​​խմբի ավելի արագ տարածաշրջան ուղարկման մասին։

Սա այն դեպքում, երբ Արևմտյան Ասիայի, Կենտրոնական Ասիայի և Արևելյան Աֆրիկայի տարածաշրջանում տեղակայված ամերիկյան ահաբեկչական ուժերի հրամանատարական շտաբի՝ «CENTCOM»-ի հրամանատար Մայքլ Կուրիլան օկուպացված Պաղեստինում հանդիպել է Իսրայելի պատերազմի նախարար Գալանտի հետ։

Ամերիկացի այս բարձրաստիճան զինվորականի այցը մեկնաբանվում է Թել Ավիվի հետ համադրություն՝ կապված նահատակ Իսմայիլ Հանիեի սպանությանը Իրանի ռազմական պատասխանի հետ։

ԱՄՆ-ի համակողմանի աջակցությունն Իսրայելին, տեղի է ունենում այն դեպքում, երբ CBS-ին տված հարցազրույցում, առանց անդրադառնալու Սիոնիստական ​​ռեժիմի խափանարարություններին և Գազայում հրադադարի հաստատմանը նրանց ընդդիմանալուն, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարեց.- Սպիտակ տունը հույս ունի դադարեցնել հակամարտությունը նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ընտրություններից առաջ։

Նշենք, որ սիոնիստական ​​իշխանությունները մինչ այժմ դեմ են արտահայտվել ՀԱՄԱՍ շարժման հետ ցանկացած պայմանավորվածության։

Գազայի հատվածում պատերազմի սկզբից ի վեր մոտ 40 հազար մարդ նահատակվել է, ևս 92 հազարը՝ վիրավորվել։ Հազարավոր մարդիկ դեռևս փլատակների տակ են, և փրկարարական ու քաղաքացիական պաշտպանության ուժերը չեն կարողացել դուրս բերել նրանց։