Սիոնիստական ռեժիմի վարչապետը որոշել է պաշտոնից ազատել պատերազմի նախարարին
Սիոնիստական «Մաարիվ» թերթը հայտնել է Սիոնիստական ռեժիմի վարչապետի՝ պատերազմի նախարարին պաշտոնից ազատելու որոշման մասին։
ԻՌՆԱ լրատվական գործակալությունը հղում անելով Մաարիվ թերթին հաղորդել է,որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն որոշել է պաշտոնից ազատել պատերազմի նախարար Յոավ Գալանտին, իր և նրա միջև ծագած վեճերի սրման պատճառով։
Անցյալ չորեքշաբթի սիոնիստական աղբյուրները բացահայտեցին, որ Նեթանյահուի և Գալանտի միջև վեճը բարդացրել է Իսրայելի հարաբերությունները Ամերիկայի հետ:
Նշվում է, որ Նեթանյահուի և Գալանտի միջև վեճը կրիտիկական է դարձել այն բանից հետո, երբ նրա արտահայտությունները հրապարակվեցին Քնեսետի(Սիոնիստական ռեժիմի խորհրդարան) արտաքին հարաբերությունների հանձնաժողովում :
Այս հանդիպմանը Գալանտը անհեթեթություն է համարել Գազայի պատերազմում բացարձակ հաղթանակի կարգախոսը և հայտարարել, որ Նեթանյահուն խոչընդոտում է սիոնիստ գերիների ազատ արձակման վերաբերյալ համաձայնության ձեռքբերումը։
Սիոնիստական ռեժիմի 12-րդ հեռուստաալիքը հաղորդել է, որ Նեթանյահուն քննարկում է Գալանտին պատերազմի նախարարի պաշտոնից ազատելու և նրա փոխարեն Քնեսետի պատգամավոր և այս ռեժիմի «Նոր հույս» կուսակցության ղեկավար Գեդեոն Սաերին այդ պաշտոնում նշանակելու հարցը։
Գեդեոն Սաերը ցանկանում էր միանալ պատերազմի կաբինետին, սակայն Նեթանյահուն համաձայն չէր, ինչի պատճառով 2023 թվականի մարտի 25-ին նա հրաժարվեց Սիոնիստական ռեժիմի կաբինետից ։
Այս մասին վերջերս սիոնիստական «Մաարիվ» թերթն էլ հայտարարել է,որ Անվտանգության կաբինետի նիստի ժամանակ Գալանտը խիստ քննադատության է ենթարկվել «Լիկուդ» կուսակցության անդամների կողմից՝ Նեթանյահուի կաբինետը տապալելու փորձ կատարելու մեղադրանքով։
Նեթանյահուն 2023 թվականին դատաիրավական բարեփոխումների դեմ բողոքի ակցիաների ժամանակ, աշխատանքից ազատել էր Գալանտին, սակայն պատերազմի նախարարի պաշտոնից ազատելու դեմ բողոքի ակցիաներից հետո նա նահաջեց իր որոշումից։