ՄԱԿ-ն արձագանքել է պաղեստինցիների վրա սիոնիստ ավանաբնակների հարձակմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i221776-ՄԱԿ_ն_արձագանքել_է_պաղեստինցիների_վրա_սիոնիստ_ավանաբնակների_հարձակմանը
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակը դատապարտել է իսրայելցի ավանաբնակների հարձակումը Հորդանան գետի արեւմտյան ափի Քալքիլիա քաղաքի մոտ գտնվող Ջիթ գյուղում բնակվող պաղեստինցիների վրա։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 16, 2024 16:13 Asia/Tehran
  • ՄԱԿ-ն արձագանքել է  պաղեստինցիների վրա սիոնիստ  ավանաբնակների հարձակմանը

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակը դատապարտել է իսրայելցի ավանաբնակների հարձակումը Հորդանան գետի արեւմտյան ափի Քալքիլիա քաղաքի մոտ գտնվող Ջիթ գյուղում բնակվող պաղեստինցիների վրա։

Iran Press լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Ռավինա Շամդասանին» «սարսափելի» է որակել հարյուրից ավելի իսրայելցի ավանաբնակների հարձակումը Քալքիլիա քաղաքի մոտ գտնվող Ջիթ գյուղի վրա և պաղեստինցիների տների ու մեքենաների այրումը։

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գրասենյակի խոսնակն ընդգծել է. «Հատկանշանական է,, որ այս հարձակումը անհատական չի եղել և հանդիսանում է Հորդանան գետի Արևմտյան ափին ավաններ  կառուցելու Իսրայելի քաղաքականության ուղղակի հետևանքը»։

Շամդասանին հավելել է. «Ընդհանուր առմամբ, նման հարձակումների համար մենք տեսնում ենք «անպատժելիություն»:

Հինգշաբթի գիշեր հարյուրից ավելի իսրայելցի ավանաբնակներ հարձակվել են Քալքիլիա քաղաքի մոտ գտնվող Ջիթ գյուղի վրա և հրկիզել պաղեստինցիների տներն ու մեքենաները։

Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ դիմակավորված իսրայելցի ավանաբնակների կրակոցից մեկ պաղեստինցի է նահատակվել,  ևս մեկը վիրավորվել է։

Լրատվական աղբյուրները նաև անցյալ ուրբաթ հայտնել էին, որ իսրայելցի ավանաբնակները հարձակվել են սխալմամբ իրենց ավաններից մեկը մտած   4 պաղեստինցիների վրա,  և ծեծի ենթարկել նրանց։

Այս հաղորդման համաձայն՝ իսրայելցի  ավանաբնակները հրկիզել են նրանց ավտոմեքենան և ծանր վիրավորել պաղեստինցիներից մեկին, ով տեղափոխվել է հիվանդանոց։