Բաղերի. ԱՄՆ-ն սիոնիստների հանցակիցն է, ոչ թե չեզոք միջնորդ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i221778-Բաղերի._ԱՄՆ_ն_սիոնիստների_հանցակիցն_է_ոչ_թե_չեզոք_միջնորդ
ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին հայտարարել է․ «Սիոնիստներին զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ն դարձել է նրանց հանցակիցը, այլ ոչ թե չեզոք միջնորդ»։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Օգոստոս 17, 2024 09:17 Asia/Tehran
  • Բաղերի. ԱՄՆ-ն սիոնիստների հանցակիցն է, ոչ թե չեզոք միջնորդ

ԻԻՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Ալի Բաղերին հայտարարել է․ «Սիոնիստներին զենք մատակարարելով՝ ԱՄՆ-ն դարձել է նրանց հանցակիցը, այլ ոչ թե չեզոք միջնորդ»։

Iran Press-ի փոխանցմամբ՝ Կատարի վարչապետ և ԱԳ նախարար Մոհամմադ բին Աբդուլռահման Ալ Թանիի հետ հեռախոսազրույցում, անդրադառնալով Գազայի հատվածում հրադադարի շուրջ Դոհայի բանակցություններին, Ալի Բաղերին զգուշացրել է, որ Թել Ավիվը հավատարիմ չէ իր խոստումներին։

Նա նշել է, որ անհրաժեշտ է համապարփակ ջանքերով և գործնական, այդ թվում՝ դիվանագիտական ճանապարհով ստիպել ագրեսորներին դադարեցնել Գազայի հատվածում ջարդերն ու հանցագործությունները։ 
Կատարը, Եգիպտոսն ու ԱՄՆ-ն, որպես Գազայի հատվածում հրադադարի շուրջ  բանակցությունների միջնորդներ, օրերս  Դոհայում քննարկեցին հրադադարի հաստատման հարցը, սակայն բանակցություններն արդյունք չունեցան։  
2023 թ․  հոկտեմբերի 7-ից, արևմտյան երկրների լիակատար աջակցությամբ, Իսրայելի ռեժիմը զանգվածային ջարդեր է իրականացնում Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին, կոտորելով անպաշտպան պաղեստինցիներին։ 
Վերջին վիճակագության համաձայն՝ Գազայի հատվածի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակումների արդյունքում նահատակվել է ավելի քան 40 հազար պաղեստինցի, ավելի քան 92 հազարը վիրավորվել է։