Սիոնիստ գեներալը կանխատեսել է Իսրայելի փլուզումը
(last modified Thu, 22 Aug 2024 12:39:23 GMT )
Օգոստոս 22, 2024 16:09 Asia/Tehran
  • Սիոնիստ գեներալը կանխատեսել է Իսրայելի փլուզումը

Սիոնիստական բռնազավթիչ ռեժիմի պաշտոնաթող գեներալը հայտարարել է, որ եթե պաղեստինյան Դիմադրության հետ քայքայիչ պատերազմը շարունակվի, ռեժիմը կփլուզվի։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ պաշտոնաթող գեներալ և ռազմական փորձագետ Իցհակ Բրիքը կանխատեսել է, որ եթե ՀԱՄԱՍ-ի և Լիբանանի «Հեզբոլլահի» հետ   քայքայիչ պատերազմը շարունակվի, Իսրայելը կփլուզվի մեկ տարուց պակաս ժամանակում։ 

Նա ասել է․ «Իսրայելը կխեղդվի Գազայի ճահճում և կկորցնի մեր զինվորներին, և մենք չենք հասնի ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելու մեր նպատակին»։ 

Միևնույն ժամանակ, սիոնիստական «Եդիոտ Ահարնոտ» թերթն, անդրադառնալով Պաղեստինի օկուպացված տարածքների հյուսիսային շրջաններ ավելի քան 1200 անօդաչու թռչող սարքերի ներթափանցմանը, գրել է, որ ռեժիմի անվտանգության կառույցներն անկարող են եղել խոցել այդ ԱԹՍ-ները, որոնք զինված են եղել պայթուցիկ նյութերով։ 

Իսկ այսօր առավոտյան, Սիոնսիտական ցեղասպան ռեժիմի ԶԼՄ-ները հաղորդել են, որ բռնագրավված տարածքների հյուսիսում,  Իսբա ալ-Ջալիլ քաղաքում, Դիմադրության ԱԹՍ-ների ենրթափանցման վախից,  միացվել են անվտանգության ազդանշանները։