Մեկնաբանություն - Սիոնիստների ակնկալիքներն Իրանի պատասխանից
Որքան ու Իրանը պատասխանի Թեհրանում Իսմայիլ Հանիեյի սպանությանն, այնքան ավելի մեծ կլինի Սիոնսիտական ռեժիմին հասցված նյութական ու հոգեբանական վնասը։
Հանիեյի սպանությունցի հետո, ՄԱԿ-ում ԻԻՀի ներկայացուցչությունը հայտարարեց, որ Իրանն անպայման կպատասխանի ռեժիմի գործողությանը։ Հայտարարության մեջ ասված էր․ «Իրանի պատասխանը կլինի համապատասխան ժամանակին և ռեժիմը չի ունենա գործելու նվազագույն հնարավորություն»։
Իսմայիլ Հանիեյի և «Հեզբոլլահի» հրամանատարներից Ֆուադ Շեքարի սպանությանը Դիմադրության արձագանքի պատճառով ռեժիմի ներսում տիրող խառնաշփոթն օրեցօր աճում է։
Իսմայիլ Հանիեի և Ֆուադ Շեքարի նահատակությունից հետո Դիմադրության առանցքը հայտարարեց, որ լուծելու է նահատակների արյան վրեժը։
Սիոնիստական ռեժիմի ռադիոն խոստովանել է, որ սիոնիստները սպասում են Հանիեյի սպանությանը Դիմադրության պատասխանին։
Ռեժիմի հետախուզական ծառայությունը փորձում է դաշնակիցների օգնությամբ պարզել հարձակման հավանական ժամանակը, տեսակն ու նպատակակետը։
Սիոնիստների մտահոգությունը կապված է հատկապես ռեժիմի տնտեսական, ռազմական, անվտանգության, կիբեր և հետախուզական ոլորտների թուլության հետ։ Մյուս կողմից, ռեժիմն ունի նաև տնտեսական խնդիրներ, որոնք բխում են Գազայի հետ պատերազմից և Կարմիր ծովում, Հնդկական օվկիանոսում և Արաբական ծովում Եմենի գործողություններից։
Որոշ ԶԼՄ-ներ կարծիք էին հայտնել, որ եթե Գազայում հրադադար հաստատելու շուրջ Դոհայի բանացություններն արդյունավորվեն, դա կարող է ազդել Իրանի պատասխանի վրա։ Սակայն Նեթանյահուն, ելնելով սեփական շահերից, խոչընդոտում է բանակցությունների արդյունավորմանն իսկ ԱՄՆ պետքարտուղար Բլինքենի ջանքերը որևէ արդյունք չեն ունեցել։
Գազայի հատվածում հրադադարի հաստատմանը Նեթանյահուի ընդդիմությունը խոչընդոտում է պաղեստինցի բանտարկյալների ազատ արձակման դիմաց սիոնիստ գերիների ազատ արձակման համաձայնության հասնելու հնարավորությանը։ Իսկ Թել Ավիվի կողմից Գազայի տարբեր շրջանների ռմբակոծությունների հետևանքով, զոհվել են նաև սիոնիստ գերիներ։
Հղում անելով բանակցությունների վերաբերյալ տեղեկություններ ունեցող աղբյուրին, ռեժիմի 12-րդ ալիքը հաղորդել է․ «Գազայից իսրայելցի գերիների վերադարձի փոխարեն, Նեթանյահուն առաջնահերևթությունը տալիս է պատերազմը շարունակելուն։ Սակայն Գալանտը հայտարարել է, որ ռեժիմը գտնվում է ռազմավարական խաչմերուկում և կաբինետից պահանջել վերանայել հրադադարի շուրջ բանակցությունները։ Նա հայտարարել է, որ առանց ՀԱՄԱՍ-ի հետ համաձայնության հասնելու, լարվածության ավելացման և դեպի տարածաշրջանային պատերազմ գնալու հավանականությունը մեծանում է»։