Լիբանանի Հեզբոլլահի հրթիռային հարձակումը Իսրայելի օդային հսկողության բազայի վրա
Լիբանանի Հեզբոլլահը մի քանի հրթիռներով թիրախավորել է Սիոնիստական ռեժիմի Մերոն օդային հսկողության բազան:
Ըստ Իրանի ռադիոհեռուստատեսության լրատվական գործակալության, Լիբանանի Հեզբոլլահը Գազայի հատվածում պաղեստինյան ժողովրդին սատարող հայտարարության մեջ հաստատել է այսօրվա (ուրբաթ) հրթիռային գործողությունը բռնազավթված Պաղեստինի հյուսիսում գտնվող Մերոն օդային հսկողության բազայի դեմ՝ հայտնելով այդ կենտրոնի վնասների ու խոցման մասին:
Սիոնիստական բանակի ռադիոն էլ հայտնել է. «Մերոն օդային հսկողության բազան խոցվել է լիբանանյան «Հեզբոլլահի» հակազրահային հրթիռով, որն արձակվել է Լիբանանի հարավից»։
Մինչդեռ եբրայական Walla կայքը հայտարարեց, որ անցած ամիս Լիբանանից Իսրայելի (օկուպացված Պաղեստին) ուղղությամբ արձակվել է 1091 հրթիռ, որը տարեսկզբի համեմատ եռապատկվել է։
Սիոնիստական Walla լրատվամիջոցը գրել է, որ 2023 թվականի հոկտեմբերի 8-ին Լիբանանում Հեզբոլլահի հետ բախումների սկզբից ի վեր սպանվել է 43 սիոնիստ, վիրավորվել 271-ը։
Միևնույն ժամանակ, Պաղեստինի Իսլամական Դիմադրության շարժման (ՀԱՄԱՍ) ռազմական ճյուղը՝ Էզեդդին Քասամ բրիգադները, հայտարարություն են տարածել, որ անօդաչու թռչող սարքով թիրախավորել են մի սիոնիստական ռազմական կենտրոն, որը իրականացնում էր Նեցարիմ անցակետի վերահսկողությունն ու հրամանատարությունը:
Ի պատասխան անցած մի քանի ամիսներին Գազայի հատվածում Սիոնիստական ռեժիմի սարսափելի հանցագործություններին և այս տարածաշրջանում պաղեստինցիների ցեղասպանությանը, Հեզբոլլահը թիրախավորել է այս ռեժիմի ռազմական դիրքերը գրավյալ տարածքների հյուսիսում, ինչը վախ է առաջացրել այս տարածքներում ապրող սիոնիստների մոտ։
Մինչ այժմ տասնյակ հազարավոր սիոնիստներ հեռացել են Լիբանանի սահմանների մոտ գտնվող բնակավայրերից՝ վախենալով պաղեստինյան դիմադրության հարձակումներից։