ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում 7-օրյա հրադադարի ՄԱԿ-ի առաջարկը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i222310-ՀԱՄԱՍ_ն_ընդունել_է_Գազայում_7_օրյա_հրադադարի_ՄԱԿ_ի_առաջարկը
ՀԱՄԱՍ-ի խոսնակը հայտարարել է, որ շարժումն ընդունել է Գազայում 7-օրյա հրադադար հաստատելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկը։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Օգոստոս 29, 2024 14:59 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ն ընդունել է Գազայում 7-օրյա հրադադարի ՄԱԿ-ի առաջարկը

ՀԱՄԱՍ-ի խոսնակը հայտարարել է, որ շարժումն ընդունել է Գազայում 7-օրյա հրադադար հաստատելու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի առաջարկը։

«Թասնիմ» գործակալության փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ի խոսնակն ասել է․ «Մենք խնդրում ենք բոլոր կազմակերպություններին կատարել Գազայի ժողովրդի նկատմամբ իրենց մարդասիրական պարտքը։ Օկուպանտ ռեժիմը նույնպես պետք է ընդունի հրադադարի հաստատման առաջարկը»։ 

Միևնույն ժամանակ, սիոնիստական լրատվամիջոցը հաղորդել է, որ անցած ամիս Գազայում և հյուսիսային ճակատում զոհվել է 15 սիոնիստ զինվոր, իսկ օգոստոս ամիսն իսրայելական բանակի համար ամենաարյունալի ամիսն է եղել վերջին 11 ամիսների ընթացքում։ 

«Թասնիմը» հայտնում է, որ օգոստոսին սիոնիստական բանակի զոհերի թիվը պատերազմի տարբեր ճակատներում, ներառյալ՝ Գազայում և հյուսիսային ճակատում, աճել է։ 
«Մաարիվ»  թերթը նույնպես գրել է, որ օգոստոսին Գազայի հատվածի և  Լիբանանի սահմանի ճակատներում սպանվել է 15 զինվոր։

Թերթը գրել է․ «Օգոստոսն  իսրայելական բանակի համար ամենաարյունալի ամիսն էր Գազայի և հյուսիսային ճակատներում պատերազմի սկզբից ի վեր»: