Քնեսեթը կանչել է Նեթանյահուին Գազայի պատերազմում ձախողման հարցով
Իսրայելի խորհրդարանը (Քնեսեթ) վարչապետ Բենիամին Նեթանյահուից պահանջել է անհապաղ մասնակցել Գազայի հատվածի դեմ պատերազմի թեմայով հանդիպմանը։
Իսրայելի խորհրդարանի արտաքին հարաբերությունների և անվտանգության կոմիտեի ղեկավար Յուլի Էդելշտեյնը Նեթանյահուին ուղղված նամակում, նրան մեղադրել է Իսրայելի ներքին անվտանգության ամրապնդման համար վճռական և անհրաժեշտ որոշումներ կայացնելուց հրաժարվելու մեջ և գրել.- Վերջին մի քանի օրերի ընթացքում, ինչպես սպասվում էր Նեթանյահուն ռազմավարական շրջանակից դուրս որոշումներ է ընդունել, այնպես որ կարող է բարդացնել Իսրայելի վիճակը և մեծ վնասներ պատճառել ներքին անվտանգությանը։
Նամակում նշված է, որ չի կատարվել բարձրագույն բարոյական պատասխանատվությունը, այն է՝ 107 գերիների վերադարձը, մահացած թե ողջ, և դա հակասում է պատերազմի նպատակներին և Իսրայելի շահերին։ Գերիներին չվերադարձնելը պատճառ է դարձել, որ հարյուր հազարավոր քաղաքացիներ ապրեն անվստահության և անապահով վիճակում, որոշ շրջանների բնակիչներ ամբողջությամբ տարհանվել են իրենց տներից և այդ տարածքներն այժմ ավերակների են վերածվել և սա կառավարության և քաղաքացիների միջև պայմանավորվածության լուրջ խախտում է և դժվարացնում է պատերազմում հաղթելը։