ՄԱԿ-ը Գազայում անհապաղ հրադադար հաստատելու կոչ է արել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i222606-ՄԱԿ_ը_Գազայում_անհապաղ_հրադադար_հաստատելու_կոչ_է_արել
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն մամուլի ասուլիսում ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ զինադադար հաստատել Գազայում, ազատել բոլոր գերիներին և մեծացնել հումանիտար օգնության ծավալը։   
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Սեպտեմբեր 05, 2024 12:05 Asia/Tehran
  • ՄԱԿ-ը Գազայում անհապաղ հրադադար հաստատելու կոչ է արել

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոզմարի Դի Կարլոն մամուլի ասուլիսում ընդգծել է, որ անհրաժեշտ է անհապաղ զինադադար հաստատել Գազայում, ազատել բոլոր գերիներին և մեծացնել հումանիտար օգնության ծավալը։   

Iran Press-ի հաղորդմամբ՝ ԱԽ նիստում, որին մասնակցել են  15 անդամները, Դի Կարլոն հաւտարարել է. «Անհրաժեշտ է անհապաղ զինադադար հաստատել, ազատել գերիներին և մեծացնել Գազա ուղարկվող մարդասիրական օգնության ծավալը»։

Նա հավելել է․ «Եվս մեկ անգամ կրկնում եմ գլխավոր քարտուղարի խոսքերը՝ բոլոր պատանդները պետք է անհապաղ և անվերապահ ազատ արձակվեն։ Իսկ քանի դեռ նրանք պատանդի կարգավիճակում են, նրանց պետք է մարդկայնորեն վերաբերվել՝ միջազգային իրավական պարտավորություններին համապատասխան և Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներին  թույլ տալ այցելել և օգնություն ցուցաբերել նրանց»։

Դի Կարլոն հավելել է․ «Ես ողջունում եմ այս ուղղությամբ Եգիպտոսի, Կատարի ԱՄՆ-ի  ջանքերը։ Դոհայում և Կահիրեում կայացած բանակցությունների ժամանակ փորձ է արվել լրացնել բացերը, սակայն հիմնական տարաձայնությունները դեռևս մնում են»:

Նրա խոսքով․ «Պետք է ավելի շատ քայլեր ձեռնարկվեն համաձայնության հասնելու համար։ ՝ ՄԱԿ-ը շարունակելու է աջակցել այդ նպատակով բոլոր ջանքերին։ Միևնույն ժամանակ, իրավիճակը տեղում սարսափելի է և ողբալի, քանի որ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունները շարունակվում են, և զոհերի թիվը ողբերգական ծավալներով աճում է։ Մենք շարունակում ենք ականատես լինել հազարավոր պաղեստինցի ընտանիքների տեղահանմանը, որոնք չեն կարողանում օգտվել բժշկական ծառայություններից»։

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականը հավելել է․ «Գազայում կոտորածներին և ավերածություններին վերջ տալուն ուղղված ջանքերին զուգահեռ, չպետք է անտեսել Հորդանան գետի Արևմտյան ափի մտահոգիչ իրավիճակը: Ինձ անհանգստացնում են այն հարձակումները, որոնք իսրայելցի ավանաբնակներն իրականացնում են պաղեստինցիների դեմ։ Անընդունելի են նաև պաղեստինյան խմբերի հայտարարությունները, որոնք աջակցում են բռնությանը, ինչպես նաև Երուսաղեմում Իսրայելի նախարարի սադրիչ գործողություններին»։