Եմենի պաշտպանության նախարար. Ամերիկան, Անգլիան և Իսրայելը անակնկալի են գալու
Եմենի պաշտպանության նախարարը զգուշացնելով ամերիկա-բրիտանական կոալիցիային՝ ասել է, որ առաջիկա օրերը թշնամիների համար լի են լինելու անկանխատեսելի անակնկալներով։
Ազգային փրկության կառավարության պաշտպանության նախարար Մոհամմադ Ալ-Աթեֆին զգուշացրել է ԱՄՆ-ի, Բրիտանիայի և Իսրայելի կոալիցիային, և նշել է, որ իրենց պատասխանը նրանց համար կվերածվի մղձավանջի, և կվտանգի նրանց անվտանգությունը:
Ինչպես հաղորդում է Pars Today-ը, մեջբերելով Al-Masirah լրատվական գործակալությունը, Ալ-Աթեֆին ընդգծել է.- Մենք զգուշացնում ենք մեր թշնամիներին, որ գալիք օրերը անակնկալներ են մատուցելու, որոնց նրանք չեն սպասում։
Ավելի վաղ, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը 2024 թվականի հունվարի 10-ին, Եմենի Անսարուլլահի դեմ ընդունել է ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջարկած թիվ 2722 բանաձեւը՝ Կարմիր ծովում հարձակումների վերաբերյալ՝ առանց անդրադառնալու այս հարձակումների հիմնական պատճառներին և Գազայի ռմբակոծման ժամանակ Իսրայելի ռեժիմին Վաշինգտոնի աջակցությանը։
Այս բանաձեւի ընդունումից մեկ օր անց ԱՄՆ-ն ու Անգլիան 8 այլ երկրների հետ հարձակվեցին Եմենում Անսարուլահի դիրքերի վրա։
Եմենի բանակի ուժերը պարտավորվել են, քանի դեռ իսրայելական ռեժիմը չի դադարեցնել իր հարձակումները Գազայի վրա, նրանք կշարունակեն հարձակումները այս ռեժիմի կամ դեպի գրավյալ տարածքներ մեկնող նավերի դեմ։։
Եմենի բանակի ուժերն ընդգծել են, որ Ադենի ծոցում և Կարմիր ծովում նավարկությունն ազատ է այլ նավերի համար, և նրանք վայելում են լիարժեք անվտանգություն։