Լիբանանում Իրանի դեսպանը վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i223152-Լիբանանում_Իրանի_դեսպանը_վիրավորվել_է_փեյջերի_պայթյունի_հետևանքով
Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիn վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով:
(last modified 2025-08-05T04:59:57+00:00 )
Սեպտեմբեր 17, 2024 14:59 Asia/Tehran
  • Լիբանանում Իրանի դեսպանը վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով

Լիբանանում Իրանի դեսպան Մոջթաբա Ամանիn վիրավորվել է փեյջերի պայթյունի հետևանքով:

Տեղեկությունը հայտնում են իրանական ԶԼՄ-ները։ Նշվում է, որ փեյջերները պայթել են քաղաքի տարբեր հատվածներում։ Պայթյունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են տուժել։

Նշվում է, որ փեյջերները մինչ օրս օգտագործվում են «Հըզբոլլահ» շարժման անդամների կողմից կապի փակ համակարգում։ Այս սարքերն ամենաքիչն են ենթարկվում գաղտնալսման և հաքերային հարձակումների։

Իրանական ԶԼՄ-ները հայտնում են, որ միաժամանակյա պայթյունների հետևում կանգնած է Իսրայելը։

Լրատվամիջոցների տվյալներով՝ Բեյրութի, Սայդայի և Տիրի հիվանդանոցները լեփ-լեցուն են վիրավորներով։

Դեսպանի վնասվածքը կյանքի համար վտանգավոր չէ։