Նեթանյահուի ելույթը ՄԱԿ-ում՝ տարածաշրջանում մեծ պատերազմ սկսելու «համեմունքով»
ՄԱԿ-ում ունեցած ելույթում, Սիոնիստական ռեժիմի վարչապետը հայտարարել է, որ ռեժիմը պայքարում է հանուն նոր Մերձավոր Արևելքի ձևավորման։ Հատկանշական է, որ ելույթի ընթացքում տարբեր երկրների տասնյակ պատվիրակություններ լքել են դահիլճն ինչը զայրացրել է ՆԵթանյահուին։
Երկու շաբաթ առաջ սկսված ու մինչ օրս շարունակվող բախումներն ինչպես նաև ուրբաթ օրը Սիոնիստական ռեժիմի ոկղմից Լիբանանի ժողովրի դեմ իրակայացված ոճրագործությունը բավարար են ցանկացած ուղղակի կամ անուղակի համաձայնության հնարավորության թղթապանակը փակելու համար։
Pars Today-ի հաղորդմամբ՝ «Ալ-Ախբար» լրատվական կայքը հրապարակել է հոդված, որում գրել է, որ Լիբանանն ու տարածաշրջանը թևակոխել են առճակատման նոր փուլ, ինչը կփոխի տարածաշրջանի դեմքը։
Բեյրութի արվարձանների բնակելի թաղամասի վրա զանգվածային հարձակումների ժամանակ Սիոնիստական ռեժիմը հայտարարեց, որ թիրախը «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղար սեյեդ Հասան Նասրալլան է։ Ենթադրվում է նաև, որ ռեժիմը ցամաքային հարձակում է ծրագրում հարավային Լիբանանի վրա։
Նախկինում արված պլանավորում
Իսրայելական ԶԼՄ-ները խոստավանում են, որ Բեյրութի արվարձանների վրա հարձակումը պլանավորվել է երկար ժամանակ և կաբինետի կողմից հատատվել Նեթանյահուի՝ Նյու Յորք մեկնելուց առաջ։ Ըստ որոշ աղբյուրների՝ ռեժիմի պատերազմի նախարար Յոավ Գալանտը և միացյալ շտաբի պետ Հերցի Հալևին գործողությունը վերահսկել են Թել Ավիվում տեղակայված շտաբից:
Վկայակոչելով ռազմական աղբյուրներին, ռեժիմի ռադիոյի թղթակիցը խոստովանել է, որ այս գործողությունը կարող է փոխել Արևմտյան Ասիայի դեմքը։ Նա նշել է, որ Իսրայելին դժվար օրեր են սպասվում և Թել Ավիվը պետք է պատարստ լինի շատ այլ հարցերի, այդ թվում՝ Իրանի, Իրաքի, Եմենի և Սիրիայի կողմից։
«Հեզբոլլահի» պատասխան հարձակումներից վախի պատճառով, ռեժիմի բոլոր ապաստարանները բացվել են։
Շատերը կարծում են, որ այս հանցագործությունն ավելի է մեծացրել նոր պատերազմի հավանականությունը և օկուպանտ ռեժիմը փորձում է լայնամասշտաբ պատերազմ սկսել Լիբանանի հետ, ինչպես արեց Գազայում:
ԱՄՆ-ն համագործակցում է Սիոնիստական ռեժիմի հետ
Թեև բանակցությունների հարցն ընդմիշտ փակվեց, սակայն ԱՄՆ-ն դեռևս փորձում է խուսափել այս հանցագործության պատասխանատվությունից, կոչ անելով խնդրի լուծման համար քաղաքական լուծում գտնել։
Ամերիկացիները դեռ հիշում են, որ Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի հարձակման ժամանակ Ջո Բայդենը և նրա կառավարությունը դժգոհություն էր հայտնում Նեթանյահուի գործողությունների վերաբերյալ: Սակայն լիբանանյան պատվիրակությունը Նյու Յորքի հանդիպման ժամանակ հայտարարեց, որ Իսրայելն այն վիճակում չէ, որպեսզի համաձայնությունը կայանա, և որ Միացյալ Նահանգները լուրջ ճնշում չի գործադրում ռեժիմի վրա։
Ավելին՝ Իսրայելը սպառնացել է Լիբանանի կառավարությանը և հայտարարել, որ վերահսկում է Բեյրութի օդանավակայանը և նավահանգիստը և թույլ չի տա, որ որևէ երկրից զենք հասնի «Հեզբոլլահին»։
Ավելի վաղ, ԱՄՆ-ն Իրաքի կառավարությանը զգուշացրել էր, որ «Հեզբոլլահի» համար նախատեսված օգնության ավտոշարասյունները ցամաքից և օդից հարձակման կենթարկվեն Իսրայելի կողմից, եթե Բաղդադն ամերիկացիներին թույլ չտա ստուգել դրանք՝ նախքան Բեյրութ մտնելը:
Սիոնիստական ռեժիմի ղեկավարությունն արտակարգ դրություն է հայտարարել օկուպացված տարածքներում և բոլոր բնակիչներին խնդրել գնալ ապաստարաններ ու մնայ այնտեղ, քանի որ վախենում է «Հեզբոլլահի» պատասխան հարձակումներից: Հարկ է նշել, որ այս գիշեր Դիմադրությունը հրթիռակոծել է Սաֆադ, Տիբերիա և Կիրյաթ Շմունե շրջանները։
Նեթանյահու. Մենք կշարունակենք պատերազմը
Մինչ Նեթանյահուն իր դերն էր խաղում ՄԱԿ-ի ամբիոնից, նրա կաբինետը պատրաստվում էր շոույի նոր սեզոնին։ Ուստի նա Երուսաղեմում գտնվող լրագրողներին հրավիրեց մասնակցելու աննախադեպ մամուլի ասուլիսի և մի քանի րոպե խպաղաղության մասին խոսելուց հետո, անցավ բուն թեմային, հայտարարելով․ «Պատերազմը դադարեցնելու համար անհրաժեշտ է, որ ՀԱՄԱՍ-ը հանձնվի և բոլոր գերիներն ազատ արձակվեն, հակառակ դեպքում մենք կշարունակենք պատերազմը»։
ՄԱԿ-ի հանդիպմանն ունեցած ելույթում, ցնցվելով զայրույթից, որն առաջացել էր տարբեր երկրների պատվիրակությունների կողմից դահլիճը լքելու, ինչպես նաև ներկաների սուլոցների պատճառով, Նեթանյահուն հայտարարեց, որ ռեժիմը պայքարում է նոր Մերձավոր Արևելք ստեղծելու համար։
Մի քանի անգամ Իրանին սպառնալուց և «Հեզբոլլահին» ու ՀԱՄԱՍ-ին աջակցելու մեջ մեղադրելուց հետո նա ասաց․ «Եթե Թեհրանը հարձակվի մեզ վրա, մենք նույնպես կհարձակվենք Իրանի վրա։ Իրանը ոչ մի տեղ անհասանելի չէ»։