Մեկնաբանություն- Իրանը կարևորել է Իսրայելի դեմ իսլամական համերաշխությունը
(last modified Fri, 04 Oct 2024 14:55:38 GMT )
Հոկտեմբեր 04, 2024 18:25 Asia/Tehran
  • Մեկնաբանություն- Իրանը կարևորել է Իսրայելի դեմ իսլամական համերաշխությունը

Սահաբ - Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքյանն ընդգծել է մուսուլմանների միասնության անհրաժեշտությունը հանցավոր Սիոնիստական ​​ռեժիմի դեմ։

Փեզեշքյանը Իսրայելի ցեղասպան ռեժիմի նողկալի ոճրագործությունների շարունակությունը համարեց իսլամական ժողովուրդների միջև տարաձայնությունների և պառակտման հետևանք և կոչ արեց ամրապնդել միասնությունը Սիոնիստական ​​ռեժիմի դեմ։

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը Կատարում բնակվող իրանցիների հետ հանդիպմանը հավելել է, որ եթե մուսուլմանները միավորվեն, իրենք իրենց պատիվ ու արժանապատվություն կբերեն, եւ ոչ ոք չի համարձակվի նրանց նայել արհամարհանքով կամ սպառնալիքներով։

Այս պահանջը կարևոր է, քանի որ իսլամական հասարակությունը և երկրները շատ ընդհանրություններ ունեն՝ ամրապնդելու իրենց հարաբերությունները և ձևավորելու իրական միասնական իսլամական ումմա, որը հաշվի առնելու դեպքում նրանք կկազմեն շատ ավելի հզոր կազմակերպություն, քան Եվրամիությունը։

Ըստ իսլամի, Ղուրանը ամենամեծ աստվածային գիրքն է, որը կիսում են բոլոր մուսուլմանները, և ընդգծում է մուսուլմանների միասնությունը անհավատների և  թշնամիների դեմ: Բացի այդ, Հազրաթ Մուհամմադը Աստծո վերջին մարգարեն է և բոլոր մուսուլմանների ընդհանուր մարգարեն:
Մարգարեի խոսքն ու վարքագիծը թշնամիների հետ հարաբերություններում շատ լավ օրինակ է ներկայիս դարաշրջանում թշնամիների դեմ մուսուլմանների միասնության և եղբայրության համար։

Բացի կրոնական խնդիրներից, մուսուլմանները բախվում են նաև ընդհանուր մարտահրավերների անվտանգության հարցերում, ինչպիսիք են ​​Սիոնիստական ​​ցեղապաշտ ռեժիմի հանցագործությունները և պաղեստինյան հողերի օկուպացումը, ինչը ցույց է տալիս նաև իսլամական երկրների միջև համերաշխության և միասնության ամրապնդման անհրաժեշտությունը:

Այդ իսկ պատճառով Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նույնպես Իրանի Իսլամական Հանրապետության համար առաջնահերթություն է համարել հարևանների հետ հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը և կարևորել «ուժեղ տարածաշրջան» ձևավորելու ջանքերը։
Վիրտուալ տարածքում հղած ուղերձում նա ընդգծել է, որ Իրանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի երկրների արտգործնախարարների առաջին ոչ պաշտոնական հանդիպումը կայացել է Կատարում Ասիական համագործակցության ֆորումի գագաթնաժողովի շրջանակներում և Իրանի Իսլամական Հանրապետության նպատակը «ուժեղ տարածաշրջանի» ստեղծումն է, իսկ «երկխոսությունն» այս առումով անհրաժեշտություն է։

Ավելի վաղ Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների հետ հանդիպման ժամանակ Իրանի ԱԳ նախարարն կարևորել էր Իրանի Իսլամական Հանրապետության մշտական ​​ուշադրությունն իր հարևանների նկատմամբ և տարածաշրջանի երկրների մասնակցությամբ ուժեղ տարածաշրջանի ստեղծմանն ուղղված քայլերն ու համագործակցության ընդլայնումը։

Հատկանշական է, որ Իրանի և Պարսից ծոցի համագործակցության խորհրդի անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը, որը կայացել է Կատարի վարչապետ և արտգործնախարար շեյխ Մոհամմադ բեն Աբդուլռահման բեն Ջասիմ Ալ Թանիի նախագահությամբ, ընդգծվել է տարածաշրջանի երկրների մերձեցումն ու համագործակցությունը տարբեր ոլորտներում։

Իրանի Իսլամական Հանրապետության տեսանկյունից, հատկապես ներկա իրավիճակում, կարևորը իսլամական երկրների միջև մերձեցման և միասնության ամրապնդման մասին համաձայնագրերի իրականացումն է, որպեսզի մուսուլմանների թշնամիները իմանան, որ խոսվում է մերձեցման և միասնության ամրապնդման մասին. և դա միայն թղթի վրա չէ, այլ իսլամական հասարակության ղեկավարները, գիտակցելով ներկա իրավիճակը, որ Սիոնիստական ​​ռասիստական ​​ռեժիմը Գազայում և Լիբանանում շարունակում է սպանել  և հրի ու սրի մատնել մուսուլմաններին, միացան և հավաքեցին իրենց բոլոր կարողությունները՝ վճռականորեն դիմակայելու մուսուլմանների թշնամուն և տապալելու այս օկուպացիոն ռեժիմը։