«Հեզբոլլահը» հրթիռակոծել է օկուպացված տարածքերը
Հոկտեմբեր 05, 2024 05:52 Asia/Tehran
Լրատվական աղբյուրները հայտնել են, որ Լիբանանից 70 հրթիռ է արձակվել Պաղեստինի օկուպացված տարածքների հյուսիսային շրջանների ուղղությամբ։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է սիոնիստական «Եդիոտ Ահարոնոտ» թերթը։
Հաղորդվում է նաև օկուպացված Գոլանում և սիոնիստական Կիրյաթ Շմոնա բնակավայրի շրջակայքում բռնկված հրդեհների մասին։
Ուրբաթ առավոտյան Պաղեստինի հյուսիսային շրջաններում միացել են անվտանգության ազդանշաները։ Լիբանանի իսլամական դիմադրությունը 23 գործողություն է իրականացրել Պաղեստինի հյուսիսում և սահմանամերձ շրջաններում գտնվող Սիոնիստական ռեժիմի թիրախների դեմ։