Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Բեյրութի հարավային արվարձանները
ԶԼՄ-ները հաղորդում են, որ Սիոնիստական ռեժիմի կործանիչները ռմբակոծել են Բեյրութի հարավային արվարձաններում գտնվող Ալ-Աբեյդ թաղամասը։
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ ռեժիմի բանակը դեռ չի հայտնել ռմբակոծությունների նպատակը։
Իսկ Սիոնիստական ռեժիմի ԱԹՍ-ները թիրախավորել են Տրիպոլի քաղաքի ալ-Բադավի ճամբարում գտնվող բնակելի շենքը, որն ամբողջությամբ քանդվել է:
«Ալ Ջազիրա»-ն հայտնել է, որ ԱԹՍ-ների հարձակման հետևանքով խաղաղ բնակիչների շրջանում կա չորս զոհ և մի քանի վիրավոր:
Որոշ լրատվամիջոցներ հաղորդում են, որ Լիբանանի հյուսիսում գտնվող Տրիպոլի քաղաքի ալ-Բադավի ճամբարում իրականցված հարձակման նպատակը եղել է պաղեստինցի կամ լիբանանցի գործչին սպանելը։
Սեպտեմբերի 23-ին իսրայելական բանակը լայնածավալ հարձակումներ է իրականացրել Լիբանանի հարավի տարբեր շրջանների վրա, որոնք շարունակվում են մինչ այժմ։
Լիբանանի ԱՆ տվյալներով՝ ռեժիմի հարձակումների հետևանքով կան հարյուրավոր զոհեր ու հազարավոր վիրավորներ։