Հոկտեմբեր 05, 2024 10:23 Asia/Tehran
  • «Հիզբոլլահի» պաշտոնյա. Մենք պատրաստ ենք դիմակայել սիոնիստների ցանկացած ցամաքային առաջխաղացման

«Հիզբոլլահի» քաղաքական խորհրդի ղեկավարի տեղակալն ասել է.«Մենք պատրաստ ենք դիմակայել սիոնիստների ցանկացած ցամաքային առաջխաղացման»։

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ Մահմուդ Ղամաթին նշել է․ «Որ հատվածում էլ որ սիոնիստ թշնամին մտնի Լիբանանի տարածք, մենք կոչնչացնենք նրանց բոլոր ուժերն ու ռազմական տեխնիկան։ Մեր հրթիռների հեռահարությունը 150 մետր է և դրանք հասել են օկուպացված պաղեստինյան տարածքներ»։ 
Իսկ ՀԱՄԱՍ- ռազմական ճյուղի՝ «Էզեդդին ալ-Ղասեմ» գումարտակների խոսնակ  Աբու Օբեյդան  X-ի օգտահաշվում գրել է. «Իրաքի իսլամական դիմադրության ուժերն ԱԹՍ-ներով իրականացրած հարձակման հետևանքով սպանել և վիրավորել են Երուսաղեմն օկուպացրած մի խումբ զինվորների»։ 
Աբու Օբեյդան հավելել է. «Սիոնիստական ռեժիմի կողմից ագրեսիայի  և հանցագործությունների շարունակությունը Իսրայելի համար ավելի շատ կորուստների և անհաջողությունների պատճառ կդառնա»։

Պիտակ