Հոկտեմբեր 08, 2024 12:26 Asia/Tehran
  • Ինչու՞ պաղեստինցիների հաջորդ սերունդը կունենա ավելի ուժեղ հակաիսրայելական հակումներ

Parstoday- Ամերիկյան լրատվամիջոցներից մեկը մի հոդվածում, անդրադառնալով Գազայի երեխաների վրա վերջին մեկ տարվա պատերազմի հոգեբանական ազդեցությանը, ուսումնասիրել է ապագայում նրանց հակաիսրայելական հակումները:

Ամերիկյան «NBC News» լրատվամիջոցը մի հոդվածում գրել է, որ Գազայի 2,2 միլիոնանոց բնակչության կեսը երեխաներ են, իսկ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների պատճառով վերջին մեկ տարում նահատակվել է 16900 երեխա։ Ըստ Parstoday-ի, ամերիկյան այս լրատվամիջոցը, անդրադառնալով Գազայի երեխաների վրա մեկ տարվա պատերազմի հոգեբանական ազդեցությանը, նշել է, որ Ուսամա Մուհամմադ Աբու Մուստաֆան այն երեխաներից է, ով ցանկանում էր Կրիստիանու Ռոնալդուի նման ֆուտբոլի չեմպիոն դառնալ, բայց երբ նա ֆուտբոլ էր խաղում, իսրայելական հրթիռը, ոչ միայն գնդակը խլեց նրանից, այլեւ խլեց նրա ոտքից մեկը։

NBC News-ը հայտարարեց.-Ուսաման մեկն է այն հարյուր հազարավոր երեխաներից, որոնց կյանքը ոչնչացվել է Իսրայելի կողմից Գազայի դեմ մեկ տարի շարունակվող ռազմական ներխուժման ժամանակ:

Ամերիկյան այս լրատվամիջոցը հիշատակել է նաև Գազայում ապրող մեկ այլ պաղեստինցի երեխայի՝ փոքրիկ աղջնակ Հենանի ցավալի պատմությունը և գրել, որ Իսրայելի ռմբակոծության հետևանքով Հենանը կորցրել է ծնողներին և քրոջը, ինչպես նաև 2 ոտքերը։

NBC News-ը, մեջբերելով ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (ՅՈՒՆԻՍԵՖ) խոսնակ Ջեյմս Էլդերը, ընդգծել է. «Մինչև անցած դեկտեմբերի վերջը կատարված գնահատականները ցույց են տալիս, որ Գազայում բնակվող առնվազն հազար պաղեստինցի երեխա ռմբակոծությունների հետևանքով կորցրել է մեկ կամ երկու ոտքը»։

Անդրադառնալով միջազգային հանրության լռության ներքո, Գազայում ապրող պաղեստինցի երեխաների մեծ տառապանքին, ամերիկյան այս լրատվամիջոցը նշել է, որ պաղեստինցի երեխաներն այլևս չեն ընդունի միջազգային այս կարգը, քանի որ այն չի օգնել բարելավելու նրանց կյանքը և չի մեղմել նրանց տառապանքը, ուստի կմեծանա նրանց հակումը դեպի Պաղեստինի Դիմադրությունը, որը պաշտպանում է իրենց, և նրանք առավել կատեն Սիոնիստական ​​ռեժիմը:

 

 

Բանալի բառակապակցություններ՝ NBC News, պաղեստինցի երեխաներ, Իսրայել-Գազայի պատերազմ, Ալ-Աքսայի փոթորիկ, Իսրայելի հանցագործություններ: