Հոկտեմբեր 11, 2024 11:39 Asia/Tehran
  • Նախազգուշացում, որն աշխատեց․ Արաբական երկրները չեն համագործակցում Իսրայելի հետ

Պարսից ծոցի արաբական երկրներն ԱՄՆ-ին ասել են, որ Իսրայելին օդային տարածք չեն տրամադրի Իրանի վրա հարձակվելու համար։

«Թասնիմ» գործակալությունը հաղորդում է, որ տեղյակ պաշտոնյաները  ասել են․ «Մի քանի արաբական երկրներ, ելնելով այն մտահոգությունից, որ իրենց նավթային օբյեկտները կարող են հարձակման ենթարկվել Իրանի համախոհ խմբերի կողմից, Վաշինգտոնին խնդրել են կանխել Իսրայելի հարձակումները ԻԻՀ նավթային օբյեկտների վրա»:

Ըստ այս հաղորդման՝ Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն և Կատարը հրաժարվել են թռիչքի համար հնարավորություն տալ Իսրայելին և խուսափել հակամարտության մեջ ներգրավվելուց»։

Թեհրանն այս շաբաթ նախազգուշացրել է Սաուդյան Արաբիային, որ եթե այդ երկիրն օգնի Իսրայելին Իրանի դեմ հարձակում իրականացնել, Իսլամական Հանրապետությունը չի կարողանա երաշխավորել այդ երկրի նավթային օբյեկտների անվտանգությունը»։  

 

 

Պիտակ