Իրանի խորհրդարանի նախագահ. Մենք պատրաստ ենք օգնել Լիբանանյան պատերազմից տուժածներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i224252-Իրանի_խորհրդարանի_նախագահ._Մենք_պատրաստ_ենք_օգնել_Լիբանանյան_պատերազմից_տուժածներին
Իրանի խորհրդարանի նախագահը Բեյրութում իր լիբանանցի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Իրանը պատրաստ է օդային միջանցքով օգնել լիբանանյան պատերազմից տուժածներին, տեղահանվածներին և վիրավորներին»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 12, 2024 14:35 Asia/Tehran

Իրանի խորհրդարանի նախագահը Բեյրութում իր լիբանանցի պաշտոնակցի հետ համատեղ մամուլի ասուլիսում ասել է. «Իրանը պատրաստ է օդային միջանցքով օգնել լիբանանյան պատերազմից տուժածներին, տեղահանվածներին և վիրավորներին»:

Մոհամմադ  Բաղեր Ղալիբաֆը հավելել է. «Վստահ եղեք, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը այս դժվարին իրավիճակում կկանգնի Լիբանանի ժողովրդի և կառավարության ու դիմադրության կողքին։ Այստեղից ես մեկնում եմ Ժնև՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության՝ IPU-ի  անդամ պետությունների խորհրդարանների նախագահների նիստին։ Աշխարհի երկրների խորհրդարանների բոլոր նախագահներին անպայման կփոխանցեմ Լիբանանի և Պաղեստինի ժողովուրդների ճնշվածության ուղերձը»։

Իրանի Իսլամական Հանրապետությունը, այս ժամանակահատվածում և տարբեր ոլորտներում անշուշտ, կաջակցի Լիբանանի կառավարության և ժողովրդի որոշումներին։