«Հզբոլլահը» մեղադրել Է Իսրայելին Լիբանանի հարավում կասետային ռումբեր կիրառելու համար
https://parstoday.ir/hy/news/west_asia-i224328-Հզբոլլահը_մեղադրել_Է_Իսրայելին_Լիբանանի_հարավում_կասետային_ռումբեր_կիրառելու_համար
Լիբանանի բնակավայրերը ռմբակոծելիս իսրայելական բանակը կասետային ռումբեր է կիրառել, հաղորդում է «Հզբոլլահ»շարժումը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 14, 2024 09:34 Asia/Tehran
  • «Հզբոլլահը» մեղադրել Է Իսրայելին Լիբանանի հարավում կասետային ռումբեր կիրառելու համար

Լիբանանի բնակավայրերը ռմբակոծելիս իսրայելական բանակը կասետային ռումբեր է կիրառել, հաղորդում է «Հզբոլլահ»շարժումը:

Հայտարարության համաձայն՝ ՑԱԽԱԼ-ն արգելված զինամթերք է օգտագործել Լիբանանի հարավում գտնվող Խանին և Էթ-Թեյրի գյուղերին հարվածելու ժամանակ:

«Սա Լիբանանի և Պաղեստինի ժողովուրդների դեմ նոր բարբարոսական հանցագործություն է, որն առաջացել է միջազգային հանրության կողմից իսրայելական ագրեսիան կանգնեցնելու անկարողության պատճառով», - ասվում է հայտարարության մեջ:

Կասետային զինամթերքն արգելված է 2008 թվականին Օսլոյում ընդունված միջազգային կոնվենցիայով։

Նշենք, որ օրվա առաջին կեսին իսրայելական օդուժն ուժեղացրել է հարձակումները Լիբանանի սահմանային շրջանների վրա` ինտենսիվ հարվածներ հասցնելով Ալմա-էշ-Շաաբ, Բեյթ-Լիֆ, Կուզախ, Ռամիա, Էդ-Դուհեյրա և Յարին բնակավայրերին:

Sputnik.