Իսրայելական թերթի վերլուծությունը Գազայում «Գեներալների պլանի» ձախողման մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i224400-Իսրայելական_թերթի_վերլուծությունը_Գազայում_Գեներալների_պլանի_ձախողման_մասին
Սիոնիստական ​​Yedioth Ahronoth թերթն անդրադարձել է Գազայում «Գեներալների պլանի» ձախողման պատճառներին։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 15, 2024 14:28 Asia/Tehran
  • Իսրայելական թերթի վերլուծությունը Գազայում «Գեներալների պլանի»  ձախողման մասին

Սիոնիստական ​​Yedioth Ahronoth թերթն անդրադարձել է Գազայում «Գեներալների պլանի» ձախողման պատճառներին։

Գազայի պատերազմի սկզբից, առաջ քաշվեց այսպես կոչված «Գեներալների պլանը» ,որն  առաջարկել էր գեներալ Գեորա Էյլանդը, որը Սիոնիստական ​​ռեժիմի ներքին անվտանգության խորհրդի նախկին ղեկավարն էր։ Այս պլանի համաձայն՝ Գազայի հյուսիսային շրջանները, որոնք ներառում են Գազա քաղաքն ու հյուսիսային շրջանները և «Նեցարիմ» անցուղին, կվերածվեն փակ ռազմական գոտու։

Սիոնիստական ​​Yedioth Ahronoth թերթը  գրել է.- Իսրայելի բանակը մեծ խնդիրների է բախվում հյուսիսային Գազայի հատվածի բնակիչներին տեղափոխելու հարցում։ Ինչպես հաղորդում է Pars Today-ը հղում անելով IRNA լրատվական գործակալությանը, Գազայի հյուսիսային հատվածի  բնակիչների մեծ մասը դիմադրում է այս տարածքից բռնի  տեղահանությանը։

Այս պլանի  իրականացման ընթացքում մոտ 600 հազար պաղեստինցիներ հյուսիսային շրջաններից և սիոնիստական ռեժիմի  ​​բանակի կողմից նշանակված անցուղիներով   քշվելու են Գազայի հարավ, և տարածքը ամբողջությամբ շրջափակվելու է , և օգնություն չի ուղարկվելու  նրանց, ովքեր  կգտնվեն  Գազայի հյուսիսում:

Ռազմական և ռազմավարական հարցերով փորձագետ Վասեֆ  Արիղաթն ասել է,-Գազայի հյուսիսում  Իսրայելի  նոր պլանը, որը հայտնի է որպես «Գեներալների պլան» , ցույց է տալիս օկուպանտների շփոթվածության գագաթնակետը և նրանց իրական նպատակները: Օկուպանտները չեն կարողանում իրականացնել գեներալների այսպես կոչված պլանը , մանավանդ որ նախկինում ևս որևէ հաջողություն չեն ունեցել այս ճանապարհին և պաղեստինցին չի լքելու իր տունը։

Արիղաթը  պաղեստինցիներին միմյանցից բաժանելը  Սիոնիստական ​​ռեժիմի պլանի նպատակն է համարել և հավելել. «Պաղեստինցիները,որոնք ավելի քան 373 օր դիմացել են բոլոր տառապանքներին, երբեք  Սիոնիստական ​​ռեժիմի հոգեբանական պատերազմի, քարոզչության, ասեկոսեների պատերազմի և խելագար ռմբակոծությունների  գերին չեն դառնա։

Սիոնիստական ​​ռեժիմն իր կարծիքով այն դեպքում է  Գազայի հյուսիսում հետամուտ լինում այսպես կոչված «Գեներալների պլանի»  իրագործմանը,  երբ պլանի ձախողման մասին խոստովանել է նաեւ այս պլանի  սեփականատերը՝  սիոնիստ գեներալ «Գեորա Էյլանդը»։