«Հեզբոլլահը» 50 հրթիռներով հարված է հասցրել Իսրայելի Սաֆեդ քաղաքի վրա
Այսօր առավոտյան Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են Լիբանանի հարավից Պաղեստինի հյուսիսում գտնվող Սաֆադ քաղաքի և հարակից ավանների հրթիռակոծության մասին:
ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ հարձակման ժամանակ Սաֆադ քաղաքի վրա արձակվել է 50 հրթիռ։ Հաղորդվում է, որ հարձակման ենթարկված տարածքներում միացել են անվտանգության ազդանշանները, իակ սիոնիստները փախել են ապաստարաններ։
Երեքշաբթի երեկոյան ռեժիմի բանակը հայտարարել էր, որ «Հեզբոլլահն» առնվազն 25 հրթիռ է արձակել Հայֆայի և ալ-Կրաութի ուղղությամբ։
Լիբանանի ԱՆ տվյալնեորով՝ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 2 հազար 350 մարդ, վիրավորվել՝ 10 հազար 906-ը։
Լիբանանի «Հեզբոլլահն» Իսրայելի հարձակման առաջին իսկ րոպեներից պատասխան գործողություններ է իրականացրել Պաղեստինի հյուսիսում գտնվող սիոնիստական դիրքերի ու բնակավայրերի դեմ։ Վերջին օրերին խմբավորումը հարյուրավոր հրթիռներ է արձակել Սիոնիստական ռեժիմի դիրքերի ուղղությամբ։