«Հեզբոլլահը» 50 հրթիռներով հարված է հասցրել Իսրայելի Սաֆեդ քաղաքի վրա
https://parstoday.ir/hy/news/west_asia-i224418-Հեզբոլլահը_50_հրթիռներով_հարված_է_հասցրել_Իսրայելի_Սաֆեդ_քաղաքի_վրա
Այսօր առավոտյան Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են Լիբանանի հարավից Պաղեստինի հյուսիսում գտնվող Սաֆադ քաղաքի և հարակից ավանների հրթիռակոծության մասին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 16, 2024 06:15 Asia/Tehran

Այսօր առավոտյան Սիոնիստական ռեժիմի լրատվամիջոցները հայտնել են Լիբանանի հարավից Պաղեստինի հյուսիսում գտնվող Սաֆադ քաղաքի և հարակից ավանների հրթիռակոծության մասին:

ԻՌՆԱ-ի հաղորդմամբ՝ նշվում է, որ  հարձակման ժամանակ Սաֆադ քաղաքի վրա արձակվել է 50 հրթիռ։ Հաղորդվում է, որ հարձակման ենթարկված տարածքներում միացել են անվտանգության ազդանշանները, իակ սիոնիստները փախել են ապաստարաններ։ 

Երեքշաբթի երեկոյան ռեժիմի բանակը հայտարարել էր, որ «Հեզբոլլահն» առնվազն 25 հրթիռ է արձակել Հայֆայի և ալ-Կրաութի ուղղությամբ։
Լիբանանի ԱՆ տվյալնեորով՝ Իսրայելի հարձակումների հետևանքով զոհվել է ավելի քան 2 հազար 350 մարդ, վիրավորվել՝ 10 հազար 906-ը։

Լիբանանի «Հեզբոլլահն» Իսրայելի հարձակման  առաջին իսկ րոպեներից պատասխան գործողություններ է իրականացրել Պաղեստինի հյուսիսում գտնվող սիոնիստական դիրքերի ու բնակավայրերի դեմ։ Վերջին օրերին խմբավորումը հարյուրավոր հրթիռներ է արձակել Սիոնիստական ռեժիմի դիրքերի ուղղությամբ։