Լիբանանի «Հիզբոլլահը» ներկայացրել է «Ղադիր 2» հրթիռը
(last modified Thu, 17 Oct 2024 06:39:17 GMT )
Հոկտեմբեր 17, 2024 10:09 Asia/Tehran
  • Լիբանանի «Հիզբոլլահը» ներկայացրել է «Ղադիր 2» հրթիռը

Լիբանանի «Հեզբոլլահի» պատերազմի տեղեկատվական բաժինը հրապարակել է տեսանյութ, որում ներկայացվել են իսլամական դիմադրության «Ղադիր 2» նոր հրթիռի բնութագրերը։

«Ալ Մայադինի» հաղորդմամբ՝ «Ղադեր 2» հրթիռի տրամագիծը 620 մմ է, երկարությունը՝՝ 8 մետր 60 սանտիմետր։

«Հեզբոլլահը» հայտարարել է, որ «Ղադեր 2» հրթիռը կշռում է  3 հազար 200 կգ, իսկ մարտագլխիկը՝ 405 կգ։ Հրթիռի հեռահարությունը 250 կմ է։

«Ղադեր 2» հրթիռը ցամաքային բալիստիկ հրթիռ է, որը մշակվել է իսլամական դիմադրության ինժեներների կողմից և 2024 թվականի հոկտեմբերի 14-ից կիրառվում է մարտադաշտում։

Ըստ այս տեսանյութի՝ «Ղադեր 2» հրթիռն ունի 5 մետր ճշգրտություն և  օգտագործվում է հակառակորդի կենսական նշանակության թիրախները խոցելու համար։ «Հեզբոլլահը» հայտարարել է, որ   հրթիռն ունի ոչնչացման բարձր կարողություն։

Սեպտեմբերի 23-ից սիոնիստական բանակը լայնածավալ հարձակումներ է սկսել Լիբանանի հարավի տարբեր շրջանների վրա, որոնք դեռ շարունակվում են։

Ի պատասխան այդ հարձակումների,  «Հեզբոլլահը» մի քանի գործողություններ է իրականացրել բռնազավթված Պաղեստինի հյուսիսում գտնվող սիոնիստական դիրքերի ու բնակավայրերի դեմ, առանց թիրախավորել;ու խաղաղ բնակչությանը։