Իսրայելի հրթիռային հարձակումը Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի վրա
(last modified 2024-10-17T13:48:32+00:00 )
Հոկտեմբեր 17, 2024 17:18 Asia/Tehran
  • Իսրայելի հրթիռային հարձակումը Սիրիայի հյուսիս-արևմտյան հատվածի վրա

Սահաբ- Սիոնիստական ​​ռեժիմի բանակի կործանիչները հերթական անգամ հրթիռային հարձակման են ենթարկել Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթաքիա նահանգի որոշ շրջաններ։

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն՝ չորեքշաբթի երեկոյան Սիոնիստական ​​ռեժիմի բանակի կործանիչները հրթիռային հարձակման են ենթարկել  Սիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Լաթաքիա  քաղաքի  որոշ շրջանները և նրա արվարձանը:

Սիրիական աղբյուրները այս ագրեսիայի և դրա հնարավոր վնասների ու զոհերի մասին այլ մանրամասներ չեն հրապարակել։

Սիոնիստական ​​ռեժիմը վերջին տարիներին բազմիցս ավիահարվածներ է հասցրել Սիրիայի տարբեր շրջաններին, որոնք հետ են մղվել երկրի հակաօդային պաշտպանության ժամանակին հակադարձելու արդյունքում:

Սիրիայի տարածքի վրա Սիոնիստական ​​ռեժիմի ռազմական  հարձակումները տեղի են ունենում այն պայմաններում, երբ Դամասկոսը բազմիցս նամակ  հղելով ՄԱԿ-ին և Անվտանգության խորհրդին՝ դատապարտել է այդ հարձակումները և  պահանջել  դադարեցնել դրանք:

 

 

 

Պիտակ