ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Լիբանանի քրիստոնեական շրջանում 2 մարդ է մահացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i224572-ԱԹՍ_ի_հարձակման_հետևանքով_Լիբանանի_քրիստոնեական_շրջանում_2_մարդ_է_մահացել
Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական Ջունիա շրջանում հարձակվել է մեքենայի վրա: Տեղեկությունը հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 19, 2024 12:37 Asia/Tehran
  • ԱԹՍ–ի հարձակման հետևանքով Լիբանանի քրիստոնեական շրջանում 2 մարդ է մահացել

Իսրայելական անօդաչու թռչող սարքը Լիբանանի հյուսիսում գտնվող քրիստոնեական Ջունիա շրջանում հարձակվել է մեքենայի վրա: Տեղեկությունը հայտնում է Լիբանանի ազգային NNA գործակալությունը:

Տվյալ տարածքը համարվում է առողջարանային, որտեղ հիմնականում քրիստոնյաներ են ապրում։

«Անօդաչու սարքը հրթիռ է արձակել մեքենայի ուղղությամբ։ Արկը պայթել է մեքենայի կողքին և վնասել այն։ Երկու մարդ վազել են մոտակա ամայի տարածք, որտեղ անօդաչուն նրանց վրա երկրորդ հրթիռն է արձակել», - գրում է լրատվամիջոցը։

Գործակալության տվյալներով՝ մարդիկ տեղում մահացել են։

Sputnik.