Մեկնաբանություն - Իսրայելական և ամերիկյան Հոլոքոստը Գազայի հատվածի հյուսիսում
Սահաբ- Գազայի հատվածի հյուսիսում «Գեներալների պլան» կոչվող հայտնի պլանի իրագործմամբ, թեև այս տարածքը բնակիչներից ամբողջությամբ տարհանելու ծրագրի նպատակը չի իրականացվել, սակայն ԱՄՆ-ն և Իսրայելը համատեղ իրականացրել են հերթական հոլոքոստը:
ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության (UNRWA) գլխավոր հանձնակատար Ֆիլիպ Լազարինին երեկ երեկոյան ՄԱԿ-ի տարածած հայտարարության մեջ նշել է. «Գազայի հատվածի հյուսիսում բոլոր մարդիկ սպասում են մահվան, և մահը նրանց համար դարձել է անխուսափելի ճակատագիր»։
Այս մարդիկ իրոք եկել են այն եզրակացության, որ բոլորն իրենց լքել են և ամեն վայրկյան մահվան վտանգի տակ են: Նրանք իրենց լքված, հուսահատ ու միայնակ են զգում: UNRWA-ի բարձրաստիճան պաշտոնյան հավելել է.- «Գազայի հատվածի բնակչության մեծ մասը հավաքվել է մի վայրում, որը կազմում է այս տարաքծի ավելի քիչ քան 10%-ը և և Գազայի հատվածի հյուսիսում մոտ 400,000 մարդ դեռ գտնվում է խիստ և սարսափելի պաշարման տակ, և հատկապես ձմեռային սեզոնի մոտենալուն զուգահեռ աղետներն այնտեղ կավելանան»։
Այս տարածաշրջանի հյուսիսում գտնվող Գազայի բնակչության ծանր վիճակի մասին զեկույցում Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել է.- «Իսրայելի բանակի կողմից Գազայի հատվածում բռնի տեղահանումների և սովի օգտագործումը որպես պատերազմի զենք նոր պատերազմական հանցագործություն է»։
Իսրայելական բանակը հրամայել է տարհանել Գազայի հատվածի 85%-ը, իսկ այս հատվածի հյուսիսում ապրող 400.000 բնակիչներին հրամայել է տարհանել իրենց տները։ Մինչ պատերազմը այս թիվը կազմում էր մեկ միլիոն 100 հազար մարդ, ՄԱԿ-ում Պաղեստինի մշտական ներկայացուցիչը նաև այս կազմակերպության պաշտոնյաներին ուղղված նամակում զգուշացրել է, որ Գազայի հյուսիսում ավելի քան 470 հազար մարդ կանգնած է մոտալուտ ցեղասպանության առջև։
Գազայի հատվածում տեղի ունեցած մարդկային ողբերգությունից ավելի քան մեկ տարի է անցել, սիոնիստ զինվորականները ծրագրում են «բռնի տեղահանման» միջոցով հիմնարար փոփոխություններ կատարել այս տարածաշրջանի, հատկապես Գազայի հյուսիսի մարդկային աշխարհագրության մեջ։ Իսրայելի ռեժիմի ներքին անվտանգության ծայրահեղական նախարար Իտամար Բեն-Գվիրը պահանջել է այնպիսի քաղաքականություն կիրառել,այնպիսի պայմաններ ստեղծել ,որոնք պաղեստինիցիներին կպարտադրեն կամավոր կերպով լքել տները։
2024 թվականի հոկտեմբերի սկզբից իսրայելական բանակը պաշտոնապես ներկայացրել է Գազայի հատվածի հյուսիսը բուֆերային և ռազմական գոտու վերածելու «Գեներալների պլան» անվանմբ ծրագիրը։ 2024 թվականի հոկտեմբերի 6-ին իսրայելական բանակը պաշտոնական հայտարարություն տարածեց, որով հրամայեց զանգվածաբար տեղահանել Հյուսիսային Գազայի բնակիչներին և պահանջեց նրանց գաղթել դեպի հարավ:
Սիոնիստական բանակն անհապաղ դադարեցրեց մարդասիրական օգնությունն այս տարածք տեղափոխելու գործընթացը, որպեսզի սովի միջոցով այս շրջանների բնակիչներին ստիպի լքել իրենց տուն ու տեղը Գազայի հատվածի հյուսիսում:
Ջիորա Էյլանդը ներկայանալով Քնեսետի արտաքին հարաբերությունների և պաշտպանության հանձնաժողովի նիստում , առաջարկեց «Գեներալների պլանը»՝ Գազայի հյուսիսային հատվածի ամբողջական վերահսկողության համար։ Այս ծրագրում Էյլանդը կոչ է արել պաղեստինցիներին ամբողջությամբ վտարել Նեցարիմի հյուսիսային առանցքից և թիրախավորել այս տարածքում հայտնվող յուրաքանչյուր մարդու:
Իհարկե, մինչ «Գեներալների պլանը» որպես պաշտոնական քաղաքականություն առաջադրվելը, իսրայելական բանակը սկսել էր միջոցներ ձեռնարկել հյուսիսային Գազայի հատվածն ավելի լայնորեն վերահսկելու համար։ 2023 թվականի նոյեմբերին Իսրայելը օրակարգ մտցրեց «Նեցարիմ միջանցքի» ստեղծումը։ Այս ցամաքային հատվածը Գազայի հյուսիսը բաժանում է կենտրոնական և հարավային հատվածներից, թեև Սիոնիստական ռեժիմը վերջին մեկ տարվա ընթացքում Գազայի դեմ պատերազմում օգտագործել է բոլոր տեսակի զենքեր, սակայն վերջին շաբաթներին, «Գեներալների պլան»կոչվող ծրագրի իրագործումից հետո, նոր զինատեսակներ է կիրառել Հյուսիսային Գազայի բնակիչների հեշտությամբ բռնի տեղահանման և նրանց ցեղասպանության ենթարկելու համար։
Այս զենքերը ռոբոտներ են և պայթուցիկ տակառներ։ Ռոբոտները կրում են մոտ մեկ տոննա պայթուցիկ նյութեր, որոնք շարժվում են տների և բնակելի շենքերի միջև, և բանակը վերահսկում է դրանք հեռակա կարգով և հասնելով պաղեստինցիների հավաքի կենտրոններին և խիտ բնակեցված շենքերին, պայթեցնում են դրանք: Սիոնիստական ռեժիմի կվադրոկոպերները նույնպես հսկում են փողոցները, անգամ պատուհաններից մտնում տներ ու կրակում քաղաքացիների վրա։
Օդային և հրետանային հարձակումների միջոցով տների ռմբակոծումը և նրանց բնակիչների գլխին տների ավերումը այլ ռազմական հանցագործություններ են, որոնք հաճախ են իրականացվում Ջաբալիայում։ Այն դեպքում,երբ 19 օր է անցել Գազայի հյուսիսային հատվածի բնակիչների ահավոր սպանությունից, ամերիկյան լրատվամիջոցները հավակնել են, թե երեկ օկուպացված Պաղեստին ժամանած այս երկրի արտաքին գործերի նախարար Էնթոնի Բլինկենը Իսրայելի պաշտոնյաներին հայտնել է «գեներալների պլանի» վերաբերյալ իր մտահոգության մասին։ Նա վերջին մեկ տարվա ընթացքում Իսրայել է այցելել համարյա երեսունչորս օրը մեկ անգամ։
Բացի ֆինանսական, ռազմական և անվտանգության բոլոր օգնություններից, որոնք Սպիտակ տունը տրամադրում է տարածաշրջանում իր սիոնիստական կայազորին, Սիոնիստական ռեժիմին ԱՄՆ-ի կողմից հատկացվող օգնության քիչ հայտնի ուղիներից մեկը ամերիկյան մասնավոր կապալառուներն են:
Գազայի վրա Սիոնիստական ռեժիմի բանակի ցամաքային հարձակման սկսվելուց հետո սիոնիստական ռազմական ուժերի բազմաթիվ խնդիրներն ու լուրջ թերությունները կրկին ստիպեցին ամերիկացիներին մտածել, որ հնարավոր է, որ հարկ լինի կրկին այս ռազմական վարձկաններին տանել օկուպացված տարածքներ։ Այս քայլի վտանգը եթե Գազայի և Լիբանանի անպաշտպան ժողովրդի գլխին թափվող 1,5 տոննա ամերիկյան ռումբերից ավելի մեծ չլինի,ապա ավելի փոքր էլ չի լինելու ։