ՀԱՄԱՍ-ն աշխարհի մուսուլմաններին կոչ է արել անցկացնել Պաղեստինի աջակցության ցույցեր
ՀԱՄԱՍ-ն աշխարհի մուսուլմաններին կոչ է արել անցկացնել Պաղեստինի աջակցության ցույցեր։
«Սահաբ» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի աջակցությամբ պաղեստինցիների նկատմամբ Սիոնիստական ռեժիմի հանցագործությունների շարունակման ֆոնին, ՀԱՄԱՍ-ը հայտարարություն է տարածել, որում աշխարհի մուսուլմաններին կոչ է արել ուրբաթ օրը կազմակերպել Պաղեստինի ժողովրդի աջակցության ցույցեր և դատապարտել Գազայի հատվածում Սիոնսիտական ռեժիմի հանցագործությունները։
Հայտարարության մեջ ասված է․ «Իսրայելի հանցագործությունների հետևանքով զոհվել են հարյուրավոր մարդիկ, տեղահանվել հազարավոր ուրիշներ, այրվել են տներ, հիվանդանոցներ և ժամանակավոր կացարաններ, իսկ օկուպանտները փորձում են իրականացնել Գազայի հատվածի հյուսիսային հատվածի բնակիչներին բռնի կերպով տեղափոխելու իրենց ծրագիրը»։
Վերջին օրերին Դիմադրության առանցքի հրամանատարներն աշխարհի մուսուլմաններին կոչ են արել աջակցել պաղեստինցիներին և լիբանանցիներին՝ ընդդեմ Սիոնիստական ռեժիմի։