Լիբանանի հարավում լրագրողների կացարանը ռմբակոծվել է։
https://parstoday.ir/hy/news/west_asia-i224820-Լիբանանի_հարավում_լրագրողների_կացարանը_ռմբակոծվել_է
Շարունակելով Լիբանանում իր բարբարոսական հանցագործությունները՝ սիոնիստական ​​ռեժիմը ռմբակոծել է լրագրողների նստավայրը այդ երկրի հարավում։
(last modified 2026-04-29T03:01:52+00:00 )
Հոկտեմբեր 25, 2024 12:30 Asia/Tehran
  • Լիբանանի հարավում լրագրողների կացարանը ռմբակոծվել է։

Շարունակելով Լիբանանում իր բարբարոսական հանցագործությունները՝ սիոնիստական ​​ռեժիմը ռմբակոծել է լրագրողների նստավայրը այդ երկրի հարավում։

«Սահաբ» լրատվական գործակալությունը վկայակոչելով ԻՌՆԱ-ին,հաղորդել է. Սիոնիստական ​​ռեժիմի կործանիչները թիրախ են դարձրել հյուրանոցը, որտեղ լրագրողները հանգրվանել են Լիբանանի հարավում գտնվող Նաբաթիե նահանգի «Հասբիա» քաղաքում:

Այս հանցագործության ժամանակ նահատակվել և վիրավորվել են մի շարք լրագրողներ, նկարահանողներ և մեդիատեխնիկներ։

2023 թվականի հոկտեմբերի 7-ին Գազայի պատերազմի մեկնարկից ի վեր Սիոնիստական ​​ռեժիմը միտումնավոր թիրախավորում է լրագրողներին։

Լրագրողների պաշտպանության կոմիտեն սեպտեմբերին հայտարարեց, որ Սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների ժամանակ նահատակվել են 111 պաղեստինցի լրագրողներ և երեք լիբանանցի լրագրողներ։

Նշվում է, որ Լրագրողների միջազգային դաշնությունը հաստատել է 130 պաղեստինցի և լիբանանցի լրագրողների նահատակությունը։

Այս ռմբակոծությունների հնարավոր վնասների և զոհերի մասին դեռևս ոչ մի զեկույց չի հրապարակվել։

Սեպտեմբերի 23-ից սիոնիստական ռեժիմի բանակը լայնածավալ հարձակումներ է սկսել Լիբանանի հարավի տարբեր շրջանների վրա, որոնք դեռ շարունակվում են։

Լիբանանի առողջապահության նախարարության հայտարարության համաձայն՝ Լիբանանում սիոնիստական ​​ռեժիմի հարձակումների սկզբից ի վեր 2 հազար 593 լիբանանցի է նահատակվել և 12 հազար 119 մարդ վիրավորվել է։