Հեզբոլլահի աննախադեպ հայտարարությունը՝ սիոնիստական 25 ավանների տարհանման վերաբերյալ
Լիբանանի Հեզբոլլահը հայտարարել է սիոնիստական 25 գրավյալ ավանները տարհանեն։
Լիբանանի Հեզբոլլահը հայտարարել է. «Այս 25 ավանները դարձել են օրինական ռազմական թիրախներ իսլամական դիմադրության օդային և հրթիռային ուժերի համար»:
Նշենք, որ Հեզբոլլահը Լիբանանի վրա սիոնիստական բանակի ցամաքային հարձակմանն ի պատասխան սպանել է ավելի քան 70 և վիրավորել ավելի քան 600 իսրայելցի զինվորների ու սպաների։
Լիբանանի Իսլամական դիմադրության մարտիկները ոչնչացրել են 28 Merkava տանկ, 4 բուլդոզեր, զրահամեքենա և անձնակազմի փոխադրիչ, 3 Hermes 450 անօդաչու թռչող սարք և մեկ Hermes 900 անօդաչու թռչող սարք։
Որոշ վիճակագրություններ ցույց են տալիս, որ Լիբանանի սահմանին մոտ գտնվող շրջանների բնակիչների 70%-ը լքել է այդ շրջանները Հեզբոլլահի դիմադրության ուժերի հրթիռակոծությունների պատճառով։
Ակնկալվում է, որ նշված շրջաններում Հեզբոլլահի ռազմական գործողություններից հետո այս շրջաններից գաղթի ծավալները կավելանան։
Սիոնիստական ռեժիմի վարչապետի նստավայրի, ինչպես նաև Գոլանի բրիգադի շտաբի վրա օդային հարձակումը Հեզբոլլահի վերջին շաբաթների կարևոր և տպավորիչ հաղթանակների օրինակներից են։
Հեզբոլլահի գլխավոր քարտուղար նահատակ Սեյեդ Հասան Նասրոլլահի նահատակությունից հետո, Սիոնիստական ռեժիմի վարչապետը խոսել էր տարածաշրջանում նոր կարգի մասին, սակայն ցամաքում լայնամասշտաբ ճակատամարտի մեկնարկից հետո այս ռեժիմի զինվորները չկարողացան դիմակայել դիմադրության ուժերին: