Մովսեսի գավազանից Յահյայի գավազան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i224916-Մովսեսի_գավազանից_Յահյայի_գավազան
Իրանական «Էթեմադ» թերթում հրապարակված հոդվծի հեղինակը կարծում է, որ Յահյա Սանվարի սպանությունը նրան վերածեց լեգենդի։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հոկտեմբեր 28, 2024 07:08 Asia/Tehran
  • Մովսեսի գավազանից Յահյայի գավազան

Իրանական «Էթեմադ» թերթում հրապարակված հոդվծի հեղինակը կարծում է, որ Յահյա Սանվարի սպանությունը նրան վերածեց լեգենդի։

Հաշվի առնելով համացանցում տարածված հրապարակումները, Յահյա Սանվարի նահատակվելուց հետո նրա ժողովրդականությունը աշխարհում սկսել է աճել։ 
Համացանցում լայնորեն տարածվեց հատկապես Իսրայելի ռեժիմի կողմից նրա սպանության տեսագրությունը։ Ոմանց կարծիքով, Յահյա Սանվարի աճող ժողովրդականությունը պայմանավորված է այն իրադարձություններով, որոնք ձևավորում են առասպելներ։
Pars Today-ի հաղորդմամբ՝ իրանցի վերլուծաբան սեյեդ Աթաոլլահ Մոհաջերանին, քննարկելով այս հարցն անդրադարձել է սուրբ Ղուրանում Մովսես մարգարեի և նրա գավազանը վիշապի վերածվելու պատմությանը։
Նա գրել է․ «Յահյա  Սանվարը, ռմբակոծված շենքի փլատակների մեջ, վիրավոր մարմնով, սակայն  հստակ ու խելացի հայացքով, իր կյանքի վերջին պահերին  փայտ  նետեց  իսրայելական բանակի   վրա։ Բանակ, որը ճնշումների և երեխաների սպանության հարցում նման է  Մովսեսի ժամանակաշրջանի փարավոնի՝ Ռամզես II-ի բանակին: Այդ ժամանակ միանգամից մտածեցի, որ այս պատմությունը եկել է Մովսեսից ու հասել Յահյային, փարավոնից՝ Նեթանյահու, Մովսեսի գավազանից՝ Յահյայի գավազանին: Մովսեսի հրաշքը մեր առջև վերակենդանացավ մեկ այլ կարգավիճակով։ Առասպելն իրականություն դարձավ։
Պաղեստինցի երեխաներն ու դեռահասները, նրա նման,  նստում են փլատակների տակ գտնվող  բազմոցների վրա։ Նրանք քայլում են իրար հետ: նրանք ժպտում են Նրանք փայտ են բռնում։ Դա նշանակում է, որ Յահյա Սանվարը դեռ կենդանի է և ոգեշնչում է  մյուսներին»։ 
Իսրայելն ու ռեժիմի քարոզչական ցանցն անընդհատ կրկնում են, որ սիոնիստները պաշտպանվելու իրավունք ունեն և պատերազմն ահաբեկչության դեմ է, կամ քաղաքակրթությունը պատերազմում է բարբարոսության դեմ։ 
 ՄԱԿ-ի գագաթնաժողովում ունեցած վերջին ելությում, Նեթանյահուն նշեց, որ ինքը ճշարտությունն է ասում, իսկ ռեժիմի պխատերազմի նախարար Գալանտը հայտարարեց, որ իրենց պատերազմն արդար է։ 
Նրանք երբեք չեն նշում Պաղեստին և պաղեստինցիներ բառերը, քանի որ կարծում են, թե Պաղեստինն այլևս գոյություն չունի։ Եվ նրանց պատմած պատմությունները տարածվում են աշխարհում։
Սակայն հոկտեմբերի 7-ին տեղի ունեցավ «Ալ Աղսայի փոթորիկ» գործողությունը, որից մեկ  տարի անց հայտնվեց Յահյա Սանվարն, ով ինչպես ասում էին, թաքնվում էր թունելներում։ Նրանք հայտարարեցին, թե Սանվարը պատանդներից ու երեխաներից մարդկային վահան է կազմել՝ փրկվելու համար։ Սակայն նա հայտնվեց ռազմական համազգեստով և իր վերջին, խորհրդանշական ջիհադի ժամանակ, փայտը նետեց ագրեսոր բանակի ուղղությամբ։ 
Եվ ծնվեց առասպելը։ Ուզում էին նրան ստորացնել, սակայն նա կանգնեց քաջությամբ ու նահատակվեց պատվով։