Գազայի պատերազմի շարունակմամբ, Սիոնիստական ռեժիմում սրվել են ներքին տարաձայնությունները
Գազայի պատերազմի շարունակմամբ Թել Ավիվում մեծապես ավելացել են դժգոհություններն ու տարաձայնությունները, իսկ սիոնիստ պաշտոնյաները միմյանց մեղադրում են ստախոսության մեջ։
Սիոնիստական ռեժիմի ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդը կիրակի օրը Գազայի պատերազմում այս ռեժիմի զոհերի ու վիրավորների իրական վիճակագրության մասին ասել է. «Չենք կարող անտեսել այն փաստը, որ վիրավորվել է 11000 զինվոր, զոհվել 890 զինվոր։ Կարո՞ղ ենք ասել, որ ամեն ինչ ընթանում է ըստ նախատեսվածի»։
Լապիդը նաև հավելել է. «Բանակը վիճակագրություն չի հայտնում։ Սրանք իրական տվյալներ են»։
Լապիդի հայտարարություններն արվում են մի իրավիճակում, երբ Սիոնիստական ռեժիմի գերիների մի շարք ընտանիքներ խափանել են այս ռեժիմի վարչապետի ելույթի արարողությունը «Ալ-Աղսա փոթորիկ» գործողության վերաբերյալ և հարձակվել նրա վրա։
Սիոնիստական ռեժիմի կաբինետի ընդդիմադիր կուսակցությունները Քնեսեթում (խորհրդարան) շարունակում են Նեթանյահուին պաշտոնանկ անելու իրենց գործողությունները և մեղադրում են նրան ստելու և Գազայի պատերազմը կառավարելու անկարողության մեջ:
Նեթանյահուի դեմ սիոնիստ բանտարկյալների ընտանիքների բողոքը գրավյալ տարածքներում դժգոհության սրման շարունակությունն է։ Սիոնիստական ռեժիմի վարչապետը Գազայից Համասին վտարելու խոստումով ընդլայնեց Սիոնիստական ռեժիմի մարտական գործողությունները մի իրավիճակում, երբ այսօր Պաղեստինի, Լիբանանի և տարածաշրջանի դիմադրության խմբերը անուղղելի հարվածներ են հասցրել սիոնիստներին։
Սիոնիստ գերիների հարցը լուծելու Նեթանյահուի անկարողությունը նույնպես մեծացրել է բողոքի ցույցերը օկուպացված տարածքներում։ Կաբինետի և Նեթանյահուի միջև հակասությունների աճի, ինչպես նաև օկուպացված տարածքներում բողոքի ցույցերի պատճառով Սիոնիստական ռեժիմի ճգնաժամային պայմանները կսրվեն։
Քաղաքացիական ակտիվիստներն ու Պաղեստինի ժողովրդի աջակիցները նաև մեծ ցույցեր են կազմակերպել ընդդեմ սիոնիստների վայրագությունների և ցեղասպանությանը՝ ողջ Եվրոպայում և Ամերիկայում, ինչը արթնացրել է հասարակական կարծիքը պաղեստինյան ժողովրդի իրավիճակի մասին։
Տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումների գլխավոր պարտվողը Սիոնիստական ռեժիմն է, որը գտնվում է խորը ներքին ճգնաժամի առջեւ, որը համաշխարհային հասարակական կարծիքի կողմից ճանաչվում է Գազայում ցեղասպանության հիմնական պատճառ։