Արտագաղթի աճ․ Նեթանյահուի կաբինետի ռազմատենչ քաղաքականության հետևանքները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i225132-Արտագաղթի_աճ_Նեթանյահուի_կաբինետի_ռազմատենչ_քաղաքականության_հետևանքները
Pars Today - Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը հայտարարեց. «Ալ-Աքսա» փոթորկի գործողությունը պատճառ դարձավ, որ սիոնիստների մեծամասնությունը կորցնի իրենց վստահությունը Իսրայելի նկատմամբ և գրավյալ Պաղեստինը չհամարի անվտանգ վայր ապրելու համար:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 02, 2024 13:13 Asia/Tehran
  • Արտագաղթի աճ․ Նեթանյահուի կաբինետի ռազմատենչ քաղաքականության հետևանքները

Pars Today - Իսրայելի 12-րդ հեռուստաալիքը հայտարարեց. «Ալ-Աքսա» փոթորկի գործողությունը պատճառ դարձավ, որ սիոնիստների մեծամասնությունը կորցնի իրենց վստահությունը Իսրայելի նկատմամբ և գրավյալ Պաղեստինը չհամարի անվտանգ վայր ապրելու համար:

Ըստ էության, վերջին 8 տասնամյակների ընթացքում Սիոնիստական ​​ռեժիմի ամենակարևոր խնդիրներից մեկը եղել է բնիկ բնակչություն չունենալը։ Բնակչության խնդիրը լուծելու համար Սիոնիստական ​​ռեժիմը խրախուսել է հրեաներին ամբողջ աշխարհից ներգաղթել օկուպացված տարածքներ: Բարեկեցությունն ու անվտանգությունը երկու խոստումներն են, որ սիոնիստները տվել են ողջ աշխարհի հրեաներին՝ գրավյալ տարածքներ ներգաղթելու համար: Ինչպես նշում է ParsToday-ը, պատերազմի և համատարած անապահովության խնդիրը միշտ պատճառ է դարձել, որ օկուպացված հողերում բնակություն հաստատած բնակչության զգալի մասը մտածի այն երկրներ վերադառնալու մասին, որտեղից գաղթել են օկուպացված տարածքներ։

Անցած մեկ տարում անվտանգության և բարգավաճման երազանքը ի չիք դարձավ վերջին մեկ տարում Գազայի ժողովրդի դեմ, իսկ վերջին մեկ ամսում՝ Լիբանանի դեմ Սիոնիստական ​​ռեժիմի իրագործած ցեղասպանության պատճառով, քանի որ ի պատասխան Սիոնիստական ​​ռեժիմի հանցագործությունների՝ Պաղեստինի և Լիբանանի դիմադրության խմբերը բազմիցս հարձակվել են օկուպացված տարածքների վրա, ինչը հանգեցրել է համատարած և աճող անապահովության։

Ուստի, իսրայելական կեղծ ռեժիմի 80-ամյակին ընդառաջ, գրավյալ տարածքներից արտագաղթի հիմնական մասը պայմանավորված է այս ռեժիմի հաճախակի պատերազմներով դիմադրության խմբերի դեմ։

Սիոնիստական ​​ռեժիմի կողմից շարունակ պատերազմների հրահրաման   պատճառով անապահովությունը ստվեր է գցել օկուպացված տարածքներում և օրեցօր ավելի ու ավելի է ցույց տալիս իր ազդեցությունը։ Անցնող տարում և հոկտեմբերի 7-ի գործողությունից հետո կես միլիոն սիոնիստներ լքել են օկուպացված տարածքները։

Փաստորեն, Գազայի հատվածին հարող սիոնիստական ​​բնակավայրերի դատարկմանը զուգահեռ, մոտ 200 հազար սիոնիստներ էլ լքել են Լիբանանի մերձակայքում գտնվող իրենց բնակավայրերը և տեղահանվել Թել Ավիվում և օկուպացված տարածքների կենտրոնական հատվածներում:

Եբրայերեն Jerusalem Post թերթը իր հոդվածում խոստովանել է, որ Սիոնիստական ​​ռեժիմն ականատես է եղել պատմության մեջ արտագաղթի ամենամեծ ալիքին, և որ այս տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում 40600 մարդ լքել է օկուպացված տարածքները: Այս վիճակագրությունը համարժեք է ամսական 2200 մարդու։

Jerusalem Post-ը հավելել է. «Նրանք, ովքեր արտագաղթում են, վերցնում են նաև իրենց ունեցվածքը, բուհական կրթության փաստաթղթերը և աշխատանքային հմտությունների մասին վկայագրերը:

Մինչդեռ Հրեական ազդեցության կենտրոնի համապարփակ հարցման արդյունքները ներկայացնում են իսրայելական հասարակության այսօրվա բարդ պատկերը: Այս հարցումը ցույց է տալիս, որ ներկայումս մարդկանց 29%-ը մտածում է օկուպացված տարածքներից արտագաղթելու մասին։ Բացի այդ, իսրայելցիների 71 տոկոսը լավատես չէ առաջիկա ամիսներին օկուպացված տարածքներում ապրելու հարցում:

Պետք է ասել, որ թեև Սիոնիստական ​​ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և նրա ծայրահեղական կաբինետի անդամները լայնածավալ քարոզչությամբ ներկայանում են որպես Գազայի դեմ մեկամյա պատերազմի և Լիբանանի դեմ շարունակվող պատերազմի հաղթողներ, սակայն սոցիալական իրողությունները հատկապես ցույց են տալիս, որ այս պատերազմը մեծ գին է արժեցել Սիոնիստական ​​ռեժիմի համար, և որ այդ հետևանքների մի մասը, ինչպիսին է արտագաղթի աճը, արդեն  երևում է, իսկ հետևանքների մի մասն էլ նկատվելու է հետպատերազմյան շրջանում: