Յահյա Սաարի. Իսրայելական նավերը՝ անգամ սեփականության իրավունքի փոփոխությամբ էլ կպատժվեն
https://parstoday.ir/hy/news/west_asia-i225220-Յահյա_Սաարի._Իսրայելական_նավերը_անգամ_սեփականության_իրավունքի_փոփոխությամբ_էլ_կպատժվեն
Parstoday - Եմենի զինված ուժերի խոսնակն ասաց. «Մեր տեղեկությունները ցոյց են տալիս, որ սիոնիստական ​​բեռնափոխադրող ընկերություններից ոմանք վաճառել են իրենց բաժնետոմսերը այլ ընկերութիւններին կամ գրանցվել են այլ անուններով»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Նոյեմբեր 04, 2024 13:30 Asia/Tehran
  • Յահյա Սաարի. Իսրայելական նավերը՝ անգամ սեփականության իրավունքի փոփոխությամբ էլ կպատժվեն

Parstoday - Եմենի զինված ուժերի խոսնակն ասաց. «Մեր տեղեկությունները ցոյց են տալիս, որ սիոնիստական ​​բեռնափոխադրող ընկերություններից ոմանք վաճառել են իրենց բաժնետոմսերը այլ ընկերութիւններին կամ գրանցվել են այլ անուններով»:

Եմենի զինված ուժերի խոսնակ Յահյա Սարին կիրակի երեկոյան իր հայտարարության մեջ ասել է. «Սիոնիստական ​​ռեժիմին առընթեր տրանսպորտային ընկերությունների բաժնետոմսերի փոխանցումն այլ ընկերություններին կամ կողմերին ոչ մի ազդեցություն չի թողնում այդ ընկերությունների կամ նավերի դեմ Եմենի պատժիչ գործողություննըրի վրա: Ըստ Parstoday-ի հաղորդման, որը մեջբերում է ԻՌՆԱ-ն, Յահյա Սարին հավելել է. «Սիոնիստական նավերը կամ ընկերությունները այս գործողությունն կատարում են՝ Եմենի զինված ուժերի պատժիչ գործողություններից փախչելու նպատակով»։

Սարին ասաց. «Եմենի զինված ուժերը չեն ճանաչում այդ նավերի սեփականության կամ Սիոնիստական ​​ռեժիմի նավերի դրոշի փոփոխությունը և զգուշացնում են այս ռեժիմի ընկերությունների և նավերի հետ որևէ համագործակցությունը, քանի որ դրանք պատժիչ գործողությունների թիրախ են և արգելվում է նրանց նավարկությունը Եմենի զինված ուժերի գործողության տարածքով»։

Նա հավելել է. «Քանի դեռ Սիոնիստական ​​ռեժիմը չի դադարեցնել իր հարձակումները Գազայի հատվածի և Լիբանանի վրա, Եմենի զինված ուժերը կշարունակեն թշնամու ծովային շրջափակումը և հարձակումները այս ռեժիմի կամ գրավյալ տարածքներ մեկնող նավերի վրա»։

Եմենի բանակի ուժերը խոստացել են, որ քանի դեռ Սիոնիստական ​​ռեժիմը չի դադարեցնել իր հարձակումները Գազայի հատվածի և Լիբանանի վրա, նրանք կշարունակեն գրոհել այս ռեժիմի կամ դեպի գրավյալ տարածքներ մեկնող նավերը։