Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր. Իսրայելը չունի պատերազմը կառավարելու ռազմավարություն
(last modified Mon, 11 Nov 2024 05:22:20 GMT )
Նոյեմբեր 11, 2024 08:52 Asia/Tehran
  • Թել Ավիվի համալսարանի պրոֆեսոր. Իսրայելը չունի պատերազմը կառավարելու ռազմավարություն

Թել Ավիվի համալսարանի պրոֆեսորը նշել է, որ հակառակ գոյություն ունեցող կարծիքի, Իսրայելը չունի պատերազմը կառավարելու ռազմավարություն և պատերազմը ռեժիմին այս ու այն կողմ է քաշում։

«Իսրայել Հոմ» թերթում տպագրված հոդվածում Այալ Զայսերը գրել է․ «Մարդիկ քննադատեցին Իսրայելի պատերազմի նախարար Յոաֆ Գալանտի պաշտոնանկությունը և հայտարարեցին, որ պատերազմն այլևս ոչ ոք չի կառավարում։ Սակայն նրանք շուտով կհասկանան, որ նույնիսկ Գալանտի ժամանակ Իսրայելը չի կառավարել պատերազմը, այլ պատերազմն է  կառավարել Իսրայելը»։

Հղում անելով «Թասնիմ» գործակալությանը, Pars Today-ը հայտնում է․ «Իսրայելը չունի Գազայի և Լիբանանի պատերազմների համար հստակ մշակված ճանապարհային քարտեզ։ Արդյունքում, ռեժիմը հայտնվում է մի միջադեպից մյուսում և մի գործողությունից մյուս գործողությունում, ինչը բարդացնում է պատերազմում սահմանված նպատակներին հասնելը»։ 
Զայսերը գրել է․ «Բանակի և քաղաքական կառույցի միջև առկա անվստահությունը մեծ դեր է խաղացել այս իրավիճակի ձևավորման մեջ։   Նեթանյահուն չի ուզում բանակին ասել, թե որն է պատերազմում իր իրական նպատակը և որ ուղղությամբ է ինքը գնում։  Գազայում պատերազմը շարունակվում է, և Իսրայելը մի ռազմական գործողությունից անցնում է մյուսին, ու պատերազմի ավարտը չի երևում»:
Փոձագետռը հավելել է․ «Իսրայելը գրեթե մեկ տարի Լիբանանի ճահճում է և հստակ ռազմավարության բացակայության պատճառով հայտնվել է մաշող պատերազմի մեջ»։ 

Իսրայելը սեպտեմբերից հարձակումներ է սկսել Լիբանանի հարավի դեմ: 

Լիբանանի տարբեր շրջանների վրա սիոնիստների հարձակումից հետո «Հեզբոլլահը» պատասխան գործողություններով թիրախավորել է օկուպացված տարածքների հյուսիսում գտնվող սիոնիստական դիրքերն ու բնակավայրերը։ Վերջին օրերին հարյուրավոր հրթիռներ խոցել են սիոնիստական բանակի դիրքերը։ Ցամաքային մարտերը նույնպես շարունակվում են։