Հայֆայի քաղաքապետ. «Հեզբոլլահի» հրթիռները կաթվածահար են արել քաղաքն ու դրա տնտեսությունը
(last modified Wed, 13 Nov 2024 11:40:07 GMT )
Նոյեմբեր 13, 2024 15:10 Asia/Tehran
  • Հայֆայի քաղաքապետ. «Հեզբոլլահի» հրթիռները կաթվածահար են արել  քաղաքն ու դրա տնտեսությունը

Մտահոգություն հայտնելով «Հեզբոլլահի» կողմից օկուպացված տարածքների հյուսիսում իրականացվող հարձակումների շարունակման կապակցությամբ, Հայֆայի քաղաքապետն ասել է, որ քաղաքն աննախադեպ տնտեսական հարված է ստացել։

Pars Today-ի փոխանցմամբ՝ Յոնա Յահավն ասել է․ «Հայֆայում կյանքը կանգ է առել։ Փողոցները դատարկ են, խանութները՝ փակ։ Եթե Հայֆան տնտեսապես թուլանա, դա կազդի ողջ Իսրայելի վրա»։
Իսրայելական «Ալմայ» հետազոտական  կենտրոնն այս կապակցությամբ հայտարարել է. «Օկուպացված տարածքներում «Հեզբոլլահի» հարձակումներն ավելացել են։ ԱԹՍ-ները նրանց հաղթաթուղթն են»։
Կենտրոնը հավելել է, որ «Հեզբոլլահի» գործողությունների արագությունը վերջին մեկ ամսում քառապատկվել է և ներառում է ավելի հեռավոր շրջաններ։
Սիոնիստական լրատվամիջոցները նույնպես մտահոգություն են հայտնել «Հեզբոլլահի» հրթիռակոծությունների հետևանքով բռնագրավված տարածքների հյուսիսում ստեղծված քաոսային իրավիճակի կապակցությամբ, նշելով, որ այդ շրջանների բնակիչները, որոնք վերջին ամիսներին տեղահանվել են, վերադառնալու ցանկություն չունեն:
Իսրայելի ռեժիմի բանակի պահեստային գնդապետ Ղայ Ամոսին հայտարարել է, որ օկուպացված տարածքները վերածվել են պատերազմական գոտու և սիոնիստական բնակավայրերում անընդհատ հնչում են նախազգուշական ազդանշաններ, ինչը սովորական երևույթի է վերածվել և դրա շարունակումը վտանագվոր է։