Ընդդեմ կանանց․ Կոտորած Պաղեստինում, սոցիալական բռնություն Եվրոպայում և Ամերիկայում
(last modified Tue, 26 Nov 2024 12:17:56 GMT )
Նոյեմբեր 26, 2024 15:47 Asia/Tehran
  • Ընդդեմ կանանց․ Կոտորած Պաղեստինում, սոցիալական բռնություն Եվրոպայում և Ամերիկայում

Սահաբ - Այսօր՝ նոյեմբերի 25-ին, նշվում է Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը․ Դա այն դեպքում, երբ աշխարհի շատ երկրներում կանայք դեռևս ճնշումների և բռնության տակ են և այս իրավիճակը շատ ծանր է Գազայի նման պատերազմական գոտիներում։

Այս տարի Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը նշվում է այն պայմաններում, երբ մի քանի տասնամյակ կանանց իրավունքները հարգելու մասին կարգախոսներից հետո, շատ երկրներում կանայք ունեն ամենաքիչ օրինական իրավունքները և համարվում են պատերազմի ամենամեծ զոհերը, այնպես որ պաղեստինցի կանանց վիճակը ցավ է պատճառում յուրաքանչյուր ազատատենչ մարդու:

Այս առնչությամբ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային X-ի իր միկրոբլոգում գրել է. -Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրը եկեք հիշենք օկուպացված Պաղեստինում տասնամյակներ շարունակ դաժան օկուպացիայի և գաղութային ցեղասպանության հետևանքով առաջացած ծայրահեղ բռնությունը:

Գազայի պատերազմից ավելի քան մեկ տարի անց օկուպացված Պաղեստինում կանանց և երեխաների վիճակը կրիտիկական է:
Կանանց նկատմամբ բռնության հարցերով ՄԱԿ-ի զեկուցող Ռիմ Ալ-Սալեմն իր զեկույցում ընդգծեց. -Մի շարք աշխատողներ ճիշտ բառեր չեն գտնում նկարագրելու Գազայում պաղեստինցիների վիճակը և Գազայում առկա ցավն ու տառապանքը: Իսրայելը Գազայում թիրախավորում է կանանց և երեխաներին. Մահացած պաղեստինցիների ավելի քան 70%-ը կանայք և երեխաներ են։ Նրանք ենթակա են ռազմական հանցագործությունների, քանի որ նրանք պաղեստինցի են և կին:

Գազայի կանայք ծանր պայմաններ են ապրում, նրանցից շատերը կորցրել են իրենց ամուսիններին ու երեխաներին։ Շատերը սովի են մատնվել, և մարդասիրական օգնության մուտքն արգելված է: Գազայում հղի կանայք ստիպված են ծննդաբերել ռմբակոծությունների և բժշկական ծառայությունների բացակայության պայմաններում։ Նրանք ենթարկվում են անմարդկային և վիրավորական պահվածքի։

ՄԱԿ-ի լրագրողները նույնպես մտահոգություն են հայտնել պաղեստինցի կանանց և աղջիկների նկատմամբ Իսրայելի անմարդկային և վիրավորական պահվածքի կապակցությամբ։ Վերջերս «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքը, մեջբերելով Գազայի հատվածի «Ալ-Շաֆա» բժշկական համալիրում շրջափակված պաղեստինցի մի քաղաքացու, բացահայտեց, որ իսրայելական ուժերը այս բժշկական համալիրում բռնաբարել են մի քանի պաղեստինցի կանանց, ապա սպանել նրանց։

Միջազգային լրագրողները հրապարակել են հավաստի զեկույցներ պաղեստինցի կանանց և նրանց երեխաների մահապատժի, ինչպես նաև պաղեստինցիներին բռնի ձերբակալելու և Հորդանան գետի Արևմտյան ափի և օկուպացված տարածքների կալանավայրեր տեղափոխելու մասին:

Կանանց նկատմամբ բռնությունն ուժեղացել է նաև այլ երկրներում, այդ թվում Աֆղանստանում։ Աֆղանստանի կանանց քաղաքական մասնակցության ցանցի ղեկավար Թարնոմ Սաիդին ասել է.- Այս տարի աֆղան կանայք նշում են նոյեմբերի 25-ը` միաժամանակ բախվելով աճող բռնության, սոցիալական նվաստացման և համակարգված անարդարություններին:

Եվրոպայում և Ամերիկայում ևս կանայք ենթարկվում են բռնության և անհավասարության, այնպես որ Ֆրանսիայում և Իտալիայում մի քանի օր առաջ բազմաթիվ կանայք բողոքի ցույցեր են անցկացրել։ Հռոմ, Փարիզ, Մարսել և Լիլ քաղաքներում ցուցարարները բողոքել են կանանց նկատմամբ բռնության բոլոր ձևերի դեմ՝ ներառյալ սեռական, ֆիզիկական, հոգեբանական և տնտեսական:

Ամերիկայում կանայք և աղջիկները, հատկապես ներգաղթյալներն ու գունամորթները, ապրում են ծանր պայմաններում: Հաղորդումները վկայում են այն մասին, որ Ամերիկայում միջինում յուրաքանչյուր երեք կնոջից մեկը ընտանեկան բռնության զոհ է դառնում. Միևնույն ժամանակ, յուրաքանչյուր երկու կնոջից մեկն իր կյանքի ինչ-որ պահի ենթարկվում է ընտանեկան բռնության:

Ուստի կանանց և աղջիկների նկատմամբ բռնությունը դեռևս աշխարհում մարդու իրավունքների ոտնահարման ամենատարածված դեպքերից է, և դրա մասին լռությունը, ինչպես նաև այդ բռնությունների անպատժելիությունը պատճառ են դարձել, որ այս գործընթացը շարունակվի: