Հալեպում ու Իդլիբում ահաբեկչական հարձակումները հետ են մղվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i226316-Հալեպում_ու_Իդլիբում_ահաբեկչական_հարձակումները_հետ_են_մղվել
Սիրիայում ռուսական հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալը հայտարարել է Հալեպ և Իդլիբ նահանգներում ահաբեկչական հարձակումները հետ մղելու մասին։
(last modified 2025-08-05T08:29:57+00:00 )
Նոյեմբեր 30, 2024 10:01 Asia/Tehran
  • Հալեպում ու Իդլիբում ահաբեկչական հարձակումները հետ են մղվել

Սիրիայում ռուսական հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալը հայտարարել է Հալեպ և Իդլիբ նահանգներում ահաբեկչական հարձակումները հետ մղելու մասին։

Չորեքշաբթի առավոտյան ահաբեկիչները Հալեպում հարձակվել էին Սիրիայի բանակի դիրքերի վրա։ 
Այս հարձակմամբ խախտվել է 2020թ կնքված հրադադարի համաձայնագիրը, քանի որ հարձակման ենթարկված տարածքը ներառված է Աստանայում Թուրքիայի երաշխավորությամբ ստորագրված «դեէսկալացիայի» համաձայնագրում։ Այն ներառում է նաև Իդլիբը, Հալեպի արվարձանները և Համայի ու Լաթաքիայի որոշ հատվածներ։
Ահաբեկչական հարձակումն իրականացվել է Լիբանանում հրադադար հաստատելու մասին Բենիամին Նեթանյահուի հայտարարությունից ու Սիրիայի դեմ ուղղված նրա սպառնալիքից հետո։ 
Հղում անելով ԻՌՆԱ-ին, «Սահաբ» գործակալությունը հաղորդում է, որ Սիրիայի «Հմեյմիմ»  բազայում տեղակայված ռուսական հաշտեցման կենտրոնի ղեկավարի տեղակալ Օլեգ Իգնասյուկը հայտարարել է, որ ռուսական օդուժը սիրիական բանակի հետ համագործակցությամբ շարունակում է Հալեպի արվարձաններում և Իդլիբում հետ մղել ահաբեկչական հարձակումները։ 
Իգնասյուկն ասել է․ «Ռուսաստանի ռազմաօդային ուժերը, որոնք աջակցում են Սիրիային, հրթիռակոծել են ահաբեկիչներին պատկանող տեխնիկան, կենդանի ուժը, կառավարման կենտրոնները, պահեստները և հրետանին»։
Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Ունջու Քեչլին ուրբաթ օրը հայտարարել է որ Անկարան ուշադիր հետևում է Իդլիբում տեղի ունեցող իրադարձություններին՝ համաձայն Սիրիայի տարածքային ամբողջականության նկատմամբ իր հանձնառության։
Քեչլին X-ի իր օգտահաշվում գրել է. «Իդլիբում և մեր սահմանի զրոյական կետում գտնվող հարևան շրջաններում խաղաղության պահպանումը Թուրքիայի համար առաջնահերթություն է»։